15:55 25.03.2025
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Panchina d’Oro մրցանակաբաշխության ժամանակ կարիերայում գրանցած ակնառու նվաճումների համար արժանացել է հատուկ մրցանակի։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
65-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և 36-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ է ճանաչվել Սիմոնե Ինձագին:
13:45 26.03.2025
Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրաՎրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […] ...
13:33 26.03.2025
Թրամփի կարծիքով Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես չգիտեմ: Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին: Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր: ...
13:22 26.03.2025
ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։ Աշխատաժողովի […] ...
13:10 26.03.2025
Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է ԲրազիլիայինԱրգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը: Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով: Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին […] ...
13:01 26.03.2025
Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։ Համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևանի պարեկների հետ` մարտի 13-ին, ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել […] ...
12:50 26.03.2025
Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար․ ԶելենսկիՎլադիմիր Զելենսկին ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար, ուստի Կիևը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա։ «Բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է: Եվ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է, քան եղել է, պետք է ֆինանսավորվի: Ուկրաինայի բյուջեն չի բավարարի»,- […] ...