ՔՈԳՎ ծառայողները Տավուշի գործընկերների հետ հայտնաբերեցին հետախուզվողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+17.09 oC

ՔՈԳՎ ծառայողները Տավուշի գործընկերների հետ հայտնաբերեցին հետախուզվողին

17:50 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գլխավոր վարչությունը հատկապես հերևողական է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողների հարցում, և հայտնաբերված հերթական հետախուզվողը հենց այդպիսին էր: Այս դեպքով օպերատիվ տեղեկությունն իրացվեց Տավուշի քրեական ոստիկանների հետ։ Մարտի 12-ին, ժամը 17.40-ին, Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում, իր հաշվառման հասցեում, հայտնաբերվեց և Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ, որը նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից նույն վարչության կողմից հետախուզվում էր բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված ավազակության մեղադրանքով: Նա ներկայացվեց Դիլիջանի քննչական բաժին: Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 11-ին` հենց Դիլիջանում։ Ըստ քննության տվյալների`այդ օրը 48-ամյա տղամարդը և դեռևս չպարզված երկու անձ, ժամը 18.40-ին, հարմարեցված բանալիով բացել էին Մյասնիկյան փողոցի բնակարաններից մեկի դուռն ու մուտք գործել: Ժամը 20.15-ի սահմաններում, երբ վերադարձել էին բնակարանատիրոջ թոռները, 48-ամյա տղամարդն ու հանցակիցները դեռ տանն էին։ Հանդիպելով խոհանոցում` նրանք բռնություն են գործադրել թոռներից մեկի նկատմամբ, քաշել-հրելով միջանցքից նրան տարել հյուրասենյակ, և այդ ընթացքում 48-ամյա տղամարդը երկու անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև տղամարդն ու հանցակիցները դիմել են փախուստի՝ տանելով հափշտակած երեքուկես միլիոն դրամը, 330 հազար դրամի զարդեր և այլ իրեր:

Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դեկտեմբերի 16-ին 48-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:

Քրեական վարույթը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

21:03 28.03.2025

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը

Ինչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել […] ...

Մեծ Մանթաշ գյուղում այրվել է անասնակեր

20:52 28.03.2025

Մեծ Մանթաշ գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 28-ին, ժամը 14:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացել է ժամը […] ...

Հայաստանը մասնակցել է Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին

20:36 28.03.2025

Հայաստանը մասնակցել է Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին

ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցել են Շվեյցարիայում կայացած 2025 թվականի Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների թվում գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների թվում 27-րդ […] ...

Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

20:22 28.03.2025

Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցը

Այս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։ Այս մասին հայտարարել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման […] ...

SHANTNEWS

20:00 28.03.2025

SHANTNEWS

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը

19:55 28.03.2025

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը

«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է «Օսասունային»: Աչքի են ընկել Ֆերան Տորես, Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին: 36-ամյա Լևանդովսկին 23 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 63 միավորով առաջատարն է և երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: «Օսասունան» 33 […] ...

BACK_TO_TOP