ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+14.09 oC

ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը

14:18 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։
Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 26.03.2025

SHANTNEWS

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

11:57 26.03.2025

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության․ Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար Կանաչը՝ ապակու համար Թափոնների տեսակավորումը նոր հնարավորություն է՝ համայնքը դարձնելու ավելի մաքուր, առողջ ու կայուն։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում […] ...

Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով․ Միրզոյան

11:50 26.03.2025

Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով․ Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է Խաղաղության պայմանագիրը։ «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության […] ...

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ․ Միրզոյան

11:41 26.03.2025

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ․ Միրզոյան

Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։ ««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից […] ...

Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

11:37 26.03.2025

Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք, ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին․ լրագրողի այս հարցին Միրզոյանը պատասխանել է․ «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում […] ...

Վատիկանում ցուցադրվել  է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմը

11:31 26.03.2025

Վատիկանում ցուցադրվել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմը

Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման շրջանակում ֆիլմին շնորհվել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակը։ Նշենք, որ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորն Արամ Մանուկյանն է, […] ...

BACK_TO_TOP