Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+16.09 oC

Անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը

13:45 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։

Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրա

13:45 26.03.2025

Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրա

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […] ...

Թրամփի կարծիքով Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը

13:33 26.03.2025

Թրամփի կարծիքով Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես չգիտեմ:  Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին: Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր: ...

ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

13:22 26.03.2025

ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել  պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։ Աշխատաժողովի […] ...

Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է Բրազիլիային

13:10 26.03.2025

Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է Բրազիլիային

Արգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը: Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով: Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին […] ...

Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

13:01 26.03.2025

Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։ Համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևանի պարեկների հետ` մարտի 13-ին, ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել […] ...

Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար․ Զելենսկի

12:50 26.03.2025

Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ուկրաինայի բյուջեն բավարար չէ զինված ուժերի կարիքները ֆինանսավորելու համար, ուստի Կիևը հույսը դնում է եվրոպական աջակցության վրա։ «Բանակը միշտ ավելի փոքր է եղել, քան հիմա է: Եվ երբ բանակը երեք անգամ ավելի մեծ է, քան եղել է, պետք է ֆինանսավորվի: Ուկրաինայի բյուջեն չի բավարարի»,- […] ...

BACK_TO_TOP