Պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա և առավելագույնը 3 պահնորդ. քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+14.09 oC

Պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա և առավելագույնը 3 պահնորդ. քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները

13:30 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի տեղեկացմամբ  նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է երեք ուղղություններով:

Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը՝ բազային տուրքը, որը չի փոփոխվել օրենքի ընդունումից հետո եւ կազմակերպության գործունեության ամբողջ ժամանակահատվածի համար վճարվում է մեկ անգամ, 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով: Այս փոփոխությամբ ակնկալվում է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների:

Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների՝ զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն՝ անկախ գործատուի փոփոխությունից:

Նախատեսվում է, որ պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը՝ 3 պահնորդ: Զեկուցողի  խոսքով նաեւ առաջարկվում է, որ լիցենզիա ստանալու համար  հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է օրենքի խնդիրներով եւ թերություններով:

Արմեն Մկրտչյանը պարզաբանել է, որ օրենքն ընդունվել է 2012 թվականին, որից հետո փոփոխություններ չեն կատարվել: Ներկայում էլ   գրանցված է շուրջ 200 կազմակերպություն, որոնցից սակայն 20-30-ն է  պահնորդական ծառայություն մատուցում: Բացի այդ՝ գործող օրենսդրությունը պատշաճ գործիքակազմ չի տալիս, որպեսզի վերահսկողություն իրականացվի ոլորտում, շահառուներին էլ  մատուցվի   պատշաճ ծառայություն: Զեկուցողն առաջարկվող փոփոխությունների ահրաժեշտությունը պայմանավորել է նաեւ հանրության  անվտանգության ապահովման տեսանկյունից:

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Պատգամավորները  նաեւ առաջարկներ են  ներկայացրել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արմեն Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել․ Միրզոյան

12:11 26.03.2025

Երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել․ Միրզոյան

Բրազիլական Correio Braziliense թերթի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերություններով։ «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է […] ...

SHANTNEWS

12:00 26.03.2025

SHANTNEWS

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

11:57 26.03.2025

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ

Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության․ Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար Կանաչը՝ ապակու համար Թափոնների տեսակավորումը նոր հնարավորություն է՝ համայնքը դարձնելու ավելի մաքուր, առողջ ու կայուն։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում […] ...

Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով․ Միրզոյան

11:50 26.03.2025

Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով․ Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է Խաղաղության պայմանագիրը։ «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության […] ...

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ․ Միրզոյան

11:41 26.03.2025

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ․ Միրզոյան

Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։ ««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից […] ...

Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

11:37 26.03.2025

Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք, ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին․ լրագրողի այս հարցին Միրզոյանը պատասխանել է․ «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում […] ...

BACK_TO_TOP