Կարող են սահմանափակել ճապոնացի թոշակառուների՝ բանկոմատներից օգտվելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+13.09 oC

Կարող են սահմանափակել ճապոնացի թոշակառուների՝ բանկոմատներից օգտվելը

18:15 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճապոնիայի ոստիկանական բաժանմունքն առաջ է տանում 75 տարեկանից բարձր մարդկանց համար բանկոմատների օգտագործման սահմանափակումներ մտցնելու պլանը՝ փորձելով պաշտպանել նրանց խարդախությունից: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Նախաձեռնությունը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ մտցնել օրական կանխիկացման չափերի և բանկոմատների միջոցով դրամական փոխանցումների չափերի վերաբերյալ։ Նշվում է, որ միջոցառման նպատակն է պայքարել խարդախների դեմ, ովքեր խաբում են տարեցներին՝ իրենց գումար ուղարկելու համար։ Ընդգծվում է, որ սա կարող է լինել առաջին դեպքը, երբ տեղական բանկերը կներդնեն որոշակի գործարքների նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգ. ներկայումս Ճապոնիայի յուրաքանչյուր բանկ սահմանում է հնարավոր սահմանափակումներ՝ ելնելով իր ներքին քաղաքականությունից։

Հեռախոսային խարդախությունները տարածված են Ճապոնիայում, որոնք հիմնականում ուղղված են տարեց մարդկանց: Հաճախ նման խաբեբաները, ներկայանալով որպես դժվարության մեջ գտնվող հարազատներ, խնդրում են շտապ գումար փոխանցել իրենց հաշվին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀ

23:59 28.03.2025

Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ և դիտորդ գործընկերներին իրազեկում է, որ քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է: «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների […] ...

Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

23:55 28.03.2025

Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպա

Երևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով: Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման […] ...

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթություն

23:51 28.03.2025

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթություն

Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց […] ...

ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ

23:43 28.03.2025

ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է. «Խորապես վշտացած ենք Կորեայի Հանրապետությունում ողբերգական անտառային հրդեհների կապակցությամբ, որոնք տասնյակ մարդկային կյանքեր են խլել: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ցանկանում՝ վիրավորներին»: Deeply saddened by the tragic wildfires in the Republic of Korea 🇰🇷 that […] ...

Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi-ով

23:32 28.03.2025

Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi-ով

Անգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր Lamborghini ավտոմեքենան փոխել է Audi մակնիշի սահմանափակ շարքի մեքենայով, հայտնում է The Sun-ը: 27-ամյա ֆուտբոլիստը 450 հազար ֆունտով վաճառել է Lamborghini Aventador SVJ-ը և 177 հազարով ձեռք է բերել նոր Audi RS 6 Avant GT ավտոմեքենա: Նոր մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ 660 օրինակ: Այն հագեցած է 4-լիտրանոց […] ...

Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան

23:02 28.03.2025

Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է. «Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր […] ...

BACK_TO_TOP