12:10 25.03.2025
Մարտի 10-ից 14-ը ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 12 օղակի հրամանատարներ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում մասնակցել են «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում փլատակներում, շենքերում և շինություններում» թեմայով վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի նպատակն էր զարգացնել փրկարարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ փլատակների հետ առավել արդյունավետ աշխատելու նպատակով:
Դասընթացի տեսական պատրաստության ընթացքում փրկարարները ծանոթացել են փլատակների դասակարգմանն ըստ INSARAG-ի, ուսումնասիրել են հիդրավլիկ, հիդրոդինամիկ և օդաճնշման փրկարարական սարքավորումների տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև փրկարարական աշխատանքների ժամանակ կապի կազմակերպման հարցերը:
Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են մի շարք առաջադրանքներ, ինչպիսիք են երկաթբետոնե կոնստրուկցիաներում անցումների բացումը, նեղ տարածությունների պայմաններում խոչընդոտների հաղթահարումը և փլատակներից մարդկանց դուրս բերումը, ինչպես նաև կռունկ-մանիպուլյատոր սարքի հետ աշխատելը:
Դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ:
20:22 28.03.2025
Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցըԱյս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման […] ...
19:55 28.03.2025
«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված խաղում տանը 3-0 հաշվով հաղթել է «Օսասունային»: Աչքի են ընկել Ֆերան Տորես, Դանի Օլմոն և Ռոբերտ Լևանդովսկին: 36-ամյա Լևանդովսկին 23 գոլով Լա լիգայի ռմբարկուն է: Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 63 միավորով առաջատարն է և երեք միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող, գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»: «Օսասունան» 33 […] ...
19:47 28.03.2025
ԿԸՀ-ն արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: […] ...
19:36 28.03.2025
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ«Վանուշ և Էդգար Հովհաննիսյաններ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Քարակերտ) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, կեղտի […] ...
19:25 28.03.2025
«Արա Հարությունյանի Կոմիտասը». Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների նախագծային աշխատանքը՝ նվիրված ականավոր քանդակագործինՄարտի 28-ը հայ ականավոր քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի ծննդյան օրն է։ Կինոյի տան դահլիճում տեղի է ունեցել «Արա Հարությունյանի Կոմիտասը» խորագրով ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված մշակութային կրթության տարվա շրջանակում։ Ֆիլմը ստեղծվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի կողմից՝ որպես նախագծային աշխատանք: Ֆիլմի ցուցադրությանը […] ...