10:00 25.03.2025
Մարտի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան տնտեսական և առևտրային գրասենյակի ներկայացուցիչներ՝ Խորհրդական Ցայ Չունին, Երրորդ քարտուղար Վու Թիանյուին և նրանց գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
«Կայացավ հանդիպում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ, քննարկվեցին նոր մարքեթինգային նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն խթանել զբոսաշրջային հոսքերի աճը Հայաստանի և Չինաստանի միջև։
Համագործակցության շրջանակում կողմերը պայմանավորվեցին փոխանակել և տարածել երկու երկրների զբոսաշրջային գովազդային տեսանյութերը սոցիալական հարթակներում, նպաստելով միմյանց զբոսաշրջային տեսանելիության բարձրացմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
13:56 26.03.2025
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունիԲուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովը պաշտոնական կայք ունի` mec.am: Այստեղ հասանելի է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, նաև ենթադրյալ խախտումների մասին դիմումները կարող են ներկայացվել առցանց՝ մուտք գործելով կայքի «Ներկայացնել դիմում» բաժինը։ Կայքի գործարկմամբ` ստեղծվել է հարթակ դիմումների առցանց ներկայացման համար, ինչը դյուրացնում է գործընթացը, հանձնաժողովի գործունեությունն ավելի թափանցիկ և հասանելի է դառնում, ապահովվում […] ...
13:45 26.03.2025
Վրաստան-Հայաստան խաղում տեղի ունեցած միջադեպը կարող է ազդել Վրաստան-Թուրքիա հանդիպման վրաՎրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է լուրջ պատժի ենթարկվել ՈՒեՖԱ-ի կողմից, հայտնում է Sportall.ge-ն: Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո տասնյակ վրացի երկրպագուներ ներխուժել են խաղադաշտ և վիրավորական ժեստեր ցույց տվել հայ ֆուտբոլասերների կողմն ու շշեր նետել նրանց ուղղությամբ: Այդ միջադեպի պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ տնային խաղում Վրաստանի հավաքականին զրկել երկրպագուների […] ...
13:33 26.03.2025
Թրամփի կարծիքով Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Ռուսաստանը միտումնավոր ձգձգում է Ուկրաինայի հետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը։ «Ես չգիտեմ: Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է ավարտել այս պատերազմը, բայց, երևի, ժամանակ է ձգձգում», – ասել է Թրամփը Newsmax-ին: Նա հավելել է, որ միջին հաշվով հակամարտող երկու կողմերն էլ ամեն շաբաթ կորցնում են ընդհանուր առմամբ 2500 զինվոր: ...
13:22 26.03.2025
ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։ Աշխատաժողովի […] ...
13:10 26.03.2025
Առաջին թիմը, որն ընտրական փուլում 2 անգամ հաղթել է ԲրազիլիայինԱրգենտինայի հավաքականը դարձել է առաջին թիմը, որն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 2 խաղում էլ հաղթել է Բրազիլիայի ընտրանուն, հայտնում է MisterChip վիճակագրական էջը: Մարտի 26-ի գիշերն Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով առավելության է հասել բրազիլացիների դեմ խաղում: Առաջին շրջանի խաղում, որը կայացել էր 2023 թվականի նոյեմբերին, Սկալոնիի թիմը հաղթել էր 1:0 հաշվով: Պաշտոնական խաղում Արգենտինայի ընտրանին […] ...
13:01 26.03.2025
Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա և այլն․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։ Համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևանի պարեկների հետ` մարտի 13-ին, ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբալալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել […] ...