23:16 24.03.2025
ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից։
Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները:
10:13 27.03.2025
1 միլիարդ դոլար․ Աշխարհի ակումբային առաջնության հսկայական մրցանակային ֆոնդըՖԻՖԱ-ն հրապարակել է 2025 թվականի ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մրցանակային ֆոնդը: 32 մասնակից ունեցող մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիարդ դոլար է: Չեմպիոն դարձած թիմը կարող է ստանալ մինչև 125 միլիոն դոլար: 1 միլիարդից 525 միլիոնը տրվելու է թիմերին մասնակցության համար, իսկ 475 միլիոնը մրցանակային ֆոնդն է: Եվրոպական թիմերն ամենաշատ պարգևավճարներն են ստանալու մասնակցության համար: […] ...
10:00 27.03.2025
Կիմ Չեն Ընը գովաբանել է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով նոր անօդաչու սարքերըՓորձարկման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գնահատել է անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործում են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Մարտի 25-26-ը Կիմ Չեն Ընը ղեկավարել է Անօդաչու թռչող սարքերի սարքավորումների ասոցիացիայի և «Survey Electronic Warfare Research Team»-ի աշխատանքը: Նա ծանոթացել է հետախուզական անօդաչու թռչող սարքերի և […] ...
09:56 27.03.2025
Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
09:55 27.03.2025
Արարատի մարզի Մասիս համայնքի «Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակՄարտի 28-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս համայնքի «Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
09:50 27.03.2025
UNRWA. Ավելի քան 180 երեխա է սպանվել այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի վրաԳազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո ավելի քան 180 պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA): «Այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը վերսկսեցին ռմբակոծությունները Գազայի հատվածում, հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ավելի քան 180 երեխա: Շատերի մարմինները մնում են ավերված շենքերի […] ...
09:45 27.03.2025
ՀԱՄԱՍ-ի խոսնակը սպանվել է Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով. Al JazeeraՊաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման խոսնակ Աբդել Լատիֆ ալ-Կանուան սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում՝ իսրայելական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Ալ-Կանուան մահացու վիրավորվել է Ջաբալիա քաղաքում վրանային ճամբարի վրա հարձակման ժամանակ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ զանգվածային հարձակումներ կատարելով անկլավի վրա և դրանով իսկ ընդհատելով հունվարին […] ...