21:56 24.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
14:55 26.03.2025
Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-իՀարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են բնական աղետների դեմ պայքարի և անվտանգության ապահովման կենտրոնական շտաբից։ 12 մարդ ծանր վնասվածքներ են ստացել, ևս 14-ը թեթև վնասվածքներ են ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր 15 զոհի մասին։ Չորեքշաբթի օրը նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դեոկ Սուն անտառային հրդեհներն անվանել է […] ...
14:47 26.03.2025
Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ նվաճել է ԱԱ-ի ուղեգիրԱրգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության ուղեգիր։ Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի և Ուրուգվայի հավաքականների ոչ-ոքիից հետո էր Արգենտինան ապահովել տեղը Մունդիալում։ Արգենտինայի հավաքականը 14-րդ անգամ անընդմեջ կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։ Այս երկրի ընտրանին մրցաշարը բաց չի թողնում 1974 թ-ից ի վեր և աշխարհի գործող չեմպիոնն է։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի […] ...
14:39 26.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի ՂազախստանՄարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ: Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։ ...
14:29 26.03.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ին երեկոյան հնարավոր է, 28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարզերում մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 29-31-ին առանձին հատվածներում սպասվում է […] ...
14:20 26.03.2025
Ռոնալդուի հերթական պատմական ռեկորդըՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի […] ...