19:23 24.03.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Հայաստան։ Իրանի ԱԳ նախարարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Աբբաս Արաղչին վաղը կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո տեղի կունենա ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը։
08:30 29.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:59 28.03.2025
Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ և դիտորդ գործընկերներին իրազեկում է, որ քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է: «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների […] ...
23:55 28.03.2025
Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպաԵրևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով: Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման […] ...
23:51 28.03.2025
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթությունԱզատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց […] ...
23:43 28.03.2025
ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է. «Խորապես վշտացած ենք Կորեայի Հանրապետությունում ողբերգական անտառային հրդեհների կապակցությամբ, որոնք տասնյակ մարդկային կյանքեր են խլել: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ցանկանում՝ վիրավորներին»: Deeply saddened by the tragic wildfires in the Republic of Korea 🇰🇷 that […] ...
23:32 28.03.2025
Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi-ովԱնգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր Lamborghini ավտոմեքենան փոխել է Audi մակնիշի սահմանափակ շարքի մեքենայով, հայտնում է The Sun-ը: 27-ամյա ֆուտբոլիստը 450 հազար ֆունտով վաճառել է Lamborghini Aventador SVJ-ը և 177 հազարով ձեռք է բերել նոր Audi RS 6 Avant GT ավտոմեքենա: Նոր մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ 660 օրինակ: Այն հագեցած է 4-լիտրանոց […] ...