Սահմանը բացվել է Հայաստանից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+22.09 oC

Սահմանը բացվել է Հայաստանից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումները

18:11 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ:  Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում են կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունից:

«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, Բաքուն մնաց անտեղյակ» պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Ալիջան (Մարգարա) սահմանային անցակետը բացվել է միայն Հայաստանից մեր երկրի տարածքով Սիրիա առաքվելիք մարդասիրական օգնության ավտոշարասյան անցումն ու վերադարձն ապահովելու համար։  1992 թվականին նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ Ալիջան սահմանային անցակետը ստացել է  միայն հումանիտար օգնության տեղափոխման համար Ժամանակավոր սահմանային անցակետի կարգավիճակ: Հայկական մարդասիրական օգնության շարասյունը՝ բաղկացած 4 բեռնատարից, երեկ մտել է Իգդիր նահանգի Ալիջան սահմանային անցակետից՝ Հաթայ/Չիլվեգյոզու սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Սպասվում է, որ բեռնատարները Սիրիա կժամանեն վաղը կեսօրին։ Նշված բեռնատարները Հայաստան կվերադառնան նույն երթուղով։ 2023 թվականի փետրվարի 6-ին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները երկու անգամ, տարբեր ամսաթվերի, երկու առանձին շարասյուններով ներս են մտել/ելել նույն անցակետը Մյուս կողմից, Ալիջան սահմանային անցակետը օգտագործվել է փոխադարձ հետիոտնային անցումների համար՝ 2024 թվականի հուլիսի 30-ին ընդհանուր սահմանում կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների կողմից անցկացված բանակցությունների հինգերորդ փուլի շրջանակներում։ Բացի այդ, այս  անցակետն օգտագործվում է նաև սահմանային հարցերով Թուրքիա-Հայաստան սահմանային հանձնաժողովների հերթական հանդիպումների շրջանակներում։  2025 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեր երկրի միջոցով Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու Հայաստանի ցանկության մասին դեսպան Սերդար Քըլըչն ուղղակիորեն տեղեկացրել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռեշադ Մամեդովին և Ադրբեջանի նախագահի արտաքին գործերի գծով տեղակալ Հիքմեթ Հաջիևին փետրվարի 25-ին մեր երկիր կատարած այցի ընթացքում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

16:50 29.03.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի […] ...

Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կբացառի նոր պատերազմի վտանգը. Հեռանկար բանավեճ

16:40 29.03.2025

Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կբացառի նոր պատերազմի վտանգը. Հեռանկար բանավեճ

Խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Կստորագրվի՞ այն, թե՞՝ ոչ: Արդյո՞ք պետք են միջնորդներ ու երաշխավորներ: Կբացառի՞ արդյոք փաստաթուղթը նոր պատերազմի վտանգը: Ո՞ր սահմաններում է ճանաչվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելափակել է «Ամերիկայի Ձայնի» փակման փորձերը

16:17 29.03.2025

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելափակել է «Ամերիկայի Ձայնի» փակման փորձերը

Մանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեյ Փոլ Էթքենը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի Ձայն» (Voice of America, VOA) լրատվական ծառայությունը փակելու փորձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։ Այս որոշումը կանխում է 1,300 լրագրողների և այլ աշխատակիցների աշխատանքից ազատումը, որոնք ավելի վաղ այս ամսվա ընթացքում […] ...

Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է Կիև

16:02 29.03.2025

Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է Կիև

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ:   View this post […] ...

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին

15:46 29.03.2025

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա […] ...

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններում

15:30 29.03.2025

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […] ...

BACK_TO_TOP