17:55 24.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը:
Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ:
Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս անցկացված «Մանուշյանական շաբաթ», Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկած «Թատերական երկամսյակ», Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում՝ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը, «Թատերական շաբաթ» ծրագրերը:
«Թատերական շաբաթ» ծրագիրը՝ թատրոնի բացահայտման հնարավորություն
«Առաջին անգամ «Թատերական շաբաթ» ծրագիրն իրականացվել է նախորդ տարի, որին մասնակցել են ավելի քան 5000 աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: Այս տարի «Թատերական շաբաթ» ծրագիրն անցկացվում է շուրջ 10 օր, և նախաձեռնությանը միացել են ավելի շատ թատրոններ, այդ թվում՝ 13 պետական, ինչպես նաև մարզային, համայնքային և որոշ մասնավոր թատրոններ:
«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում բոլոր թատրոնների դռները բաց են դպրոցականների և երիտասարդների առջև: Ծրագիրը նպատակ ունի բացահայտել թատրոնի աշխարհը, չերևացող կողմերը՝ հետնաբեմը: Դպրոցականները հնարավորություն կունենան այցելելու դիմահարդարման սենյակներ, լուսաձայնային տեխնիկայի սենյակներ, արտադրամասեր, որտեղ պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Դերասանները կհանդիպեն աշակերտների հետ, կզրուցեն, կպատասխանեն նրանց հետաքրքրող հարցերին: Կանցկացվեն վարպետության դասեր դպրոցականների համար, թատերական ընթերցումներ, ինտերակտիվ ներկայացումներ, որոնց ընթացքում դպրոցականները՝ որպես դերասաններ, կմասնակցեն ներկայացումներին»,- ասել է Դանիել Դանիելյանը:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ թատրոններն այցելուներին ընդունում են փոքր խմբերով կամ դասարանով, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զանգահարել թատրոն և նախապես գրանցվել: Թատերական շաբաթվա ծրագիրը հրապարակված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքում:
Թատերական ոլորտում իրականացվող ծրագրեր, շենքային պայմանների բարելավման գործընթացներ, բարեփոխումներ
Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործում են 13 թատրոններ՝ մայրաքաղաքում և մարզերում:
«Թատրոններն ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ շենքային պայմանների բարելավման, կապիտալ ներդրումների, տեխնիկական հագեցվածության բացակայության և այլնի հետ կապված: Թատրոններում առկա խնդիրները գույքագրվել են, և պետական ֆինանսավորման միջոցով փորձում ենք բարելավում իրականացնել ոլորտի զարգացման նպատակով: Այս տարի 2 թատրոնում կփոխվեն նստարանները, նախաձեռնվում են Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները՝ պահպանելով ֆասադային հատվածը: Ընթանում են Մնջախաղի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է հաջորդ տարի: Հանդիսատեսի առջև առաջիկայում դռները կբացի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի նորակառույց շենքը:
Ներդրվում է ծրագիր, որի համաձայն՝ պետական ֆինանսավորում ստացող թատրոնները պետք է բեմադրեն հայ դրամատուրգների ստեղծագործություններ կամ իրենց խաղացանկում վերականգնեն արդեն բեմադրված որևէ ներկայացում: Թատրոնների զարգացման պետական քաղաքականության մեջ շեշտադրվում են ոչ միայն պետական թատրոնները, այլև մարզային, համայնքային և մասնավոր կառույցները: Առաջին անգամ շրջանառվում է մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր, որը միտված է մասնավոր թատրոնների գործունեության խրախուսմանը և կայացմանը»,- նշել է Դանիել Դանիելյանը:
Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների՝ թատերական ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցերի:
16:50 29.03.2025
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկանՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի […] ...
16:40 29.03.2025
Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կբացառի նոր պատերազմի վտանգը. Հեռանկար բանավեճԽաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Կստորագրվի՞ այն, թե՞՝ ոչ: Արդյո՞ք պետք են միջնորդներ ու երաշխավորներ: Կբացառի՞ արդյոք փաստաթուղթը նոր պատերազմի վտանգը: Ո՞ր սահմաններում է ճանաչվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:17 29.03.2025
ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելափակել է «Ամերիկայի Ձայնի» փակման փորձերըՄանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեյ Փոլ Էթքենը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի Ձայն» (Voice of America, VOA) լրատվական ծառայությունը փակելու փորձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։ Այս որոշումը կանխում է 1,300 լրագրողների և այլ աշխատակիցների աշխատանքից ազատումը, որոնք ավելի վաղ այս ամսվա ընթացքում […] ...
16:02 29.03.2025
Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է ԿիևԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ: View this post […] ...
15:46 29.03.2025
Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա […] ...
15:30 29.03.2025
Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […] ...