09:15 25.03.2025
Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան սոցցանցերում կատարած գրառմամբ հերքել է իր՝ մեքսիկական «Ամերիկա» ակումբ հնարավոր տրանսֆերի մասին լուրերը:
«Մենք նորից սկսում ենք սուտ լուրերից։ Ամոթ այն լրատվամիջոցներին, որոնք կրկին հորինում են»,- գրել է 37-ամյա ֆուտբոլիստը:
Դի Մարիայի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի մրցաշրջանի ավարտին: Ընթացիկ մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 32 խաղի, խփել 14 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
12:11 26.03.2025
Երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել․ ՄիրզոյանԲրազիլական Correio Braziliense թերթի լրագրողը ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքրվել է հայ-թուրքական հարաբերություններով։ «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է […] ...
11:57 26.03.2025
Սևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգՍևան քաղաքում շատ շուտով ներդրվելու է կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգ` «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակներում: Գունավոր թափոնամանները պետք է օգտագործել ըստ նշանակության․ Կապույտը՝ թղթի, պլաստիկի, մետաղի թափոնների համար Կանաչը՝ ապակու համար Թափոնների տեսակավորումը նոր հնարավորություն է՝ համայնքը դարձնելու ավելի մաքուր, առողջ ու կայուն։ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագիրն իրականացնում […] ...
11:50 26.03.2025
Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով․ ՄիրզոյանՀրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Լրագրողը նախարարից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական բանակցությունների մասին ու հարց տվել, թե արդյոք վտանգված է Խաղաղության պայմանագիրը։ «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության […] ...
11:41 26.03.2025
Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ․ ՄիրզոյանՈրո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։ ««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից […] ...
11:37 26.03.2025
Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք, ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին․ լրագրողի այս հարցին Միրզոյանը պատասխանել է․ «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում […] ...