Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+22.09 oC

Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդուն

15:24 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 21-ին մի վաճառողուհի Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է տվել, որ նույն օրը անհայտ անձը, թերթի կրպակից գնելով հինգ տուփ ծխախոտ, վճարել է քսան հազարանոց հուշանվեր թղթադրամ, ու ստացել է նաև տասնվեց հազար հինգ հարյուր դրամ մանրը։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուշանվեր թղթադրամով վճարումը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ։ Նա հրավիրվել է բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն, իսկ կեղծ դրամ նկատելիս դիմել ՆԳՆ ոստիկանություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է Կիև

16:02 29.03.2025

Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է Կիև

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ:   View this post […] ...

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին

15:46 29.03.2025

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա […] ...

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններում

15:30 29.03.2025

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […] ...

Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

15:23 29.03.2025

Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվել

Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝  7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում կա 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ […] ...

Բրազիլիան ունի պլան Բ, եթե չկարողանա համոզել Անչելոտիին

15:14 29.03.2025

Բրազիլիան ունի պլան Բ, եթե չկարողանա համոզել Անչելոտիին

Արգենտինայի հավաքականից 1։4 հաշվով կրած պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։ Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, նրա հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելուն, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։ Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ […] ...

SHANTNEWS

15:00 29.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP