14:24 24.03.2025
Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը, շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 24-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Նշվել է, որ հաշվետու տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ: Հանդիպման արդյունքում Եվրամիությունը Հայաստանին է ներկայացրել 2024-2027 թվականների համար նախատեսված «Դիմակայունություն եւ աճ» ծրագիրը` միտված Հայաստանի տնտեսական, էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումային հոսքերի խթանմանը: Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է համապատասխան ճանապարհային քարտեզ:
2024 թվականի հուլիսին ԵՄ խորհուրդն ընդունել է որոշումներ Հայաստանին «Խաղաղության եվրոպական գործիքի» ներքո աջակցություն տրամադրելու եւ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության վերաբերյալ:
Համագործակցության շրջանակում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է գործել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին` փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են: «Կարծում եմ, որ գործընթացը կունենա արդյունավետ ընթացք հնարավորինս արագ, որպեսզի առանց վիզայի ռեժիմի համակարգը գործի Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է նա:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է. «Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այսօր Եվրամիության կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է: Որեւէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա. կա’մ այդ երկխոսությունն ավարտվել է արդեն, եւ վիզաների ազատականացումը տեղի է ունեցել, կա’մ նման մտադրություն որեւէ այլ պետության նկատմամբ չկա էլ»: Ըստ նրա` սա վերաբերմունքի ցուցիչ է:
Պատգամավոր Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե մոտավորապես երբ կարող է վիզաների ազատականացման հարցը որոշակիանալ: «Ցավում եմ, բայց չեմ կարող նշել կոնկրետ տարի, թե երբ կավարտվեն բանակցությունները: Բայց, իմ կարծիքով, այդ գործընթացը շատ ավելի արագ կանցնի, քան մի շարք այլ երկրների դեպքում»,- ասել է փոխնախարարը` հավելելով, որ այս հարցում կարելի է դիտարկել այլ երկրների փորձը, որը, մոտավորապես, տեւել է 3-6 տարի: Նրա խոսքով ԵՄ գործընկերներն էլ են խուսափում ժամկետների մասին խոսելուց:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունն ու իրականացված ծրագրերը, նշել հաշվետու տարում առեւտրաշրջանառության ծավալների նվազման պատճառները:
Ըստ զեկույցի` Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ 2024 թվականին առեւտրաշրջանառությունը կազմել է շուրջ 2,3 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար` 2023 թվականի համեմատ նվազելով 11,7 տոկոսով:
Հանձնաժողովը զեկույցն ընդունել է ի գիտություն:
16:02 29.03.2025
Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է ԿիևԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ: View this post […] ...
15:46 29.03.2025
Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա […] ...
15:30 29.03.2025
Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […] ...
15:23 29.03.2025
Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվելՄյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում կա 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ […] ...
15:14 29.03.2025
Բրազիլիան ունի պլան Բ, եթե չկարողանա համոզել ԱնչելոտիինԱրգենտինայի հավաքականից 1։4 հաշվով կրած պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։ Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, նրա հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելուն, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։ Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ […] ...