12:19 24.03.2025
Մարտի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը։
Առաջին օրը սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստություն առարկայից՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 1 կմ վազք վարժաձևերից։
Քննության ընթացքին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ողջունել է մասնակիցներին և կարևորել բարձրագույն ու ավագ սպայակազմերի ներգրավվածությունն այս գործընթացին՝ ընդգծելով, որ հրամանատարական պաշտոններ զբաղեցնող գեներալները և ավագ սպաները պատրաստության իրենց աստիճանով պետք է օրինակ ծառայեն ենթականերին։
Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, շարային ու մասնագիտական պատրաստություն առարկաներից։
14:20 30.03.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […] ...
13:50 30.03.2025
ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՇիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […] ...
13:44 30.03.2025
Մյուլերը կհեռանա «Բավարիայից»«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […] ...
13:30 30.03.2025
Փրկարարները մարել են Մխչյան գյուղում բռնկված հրդեհըՄարտի 30-ին՝ ժամը 09։09-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:55-ին, մարվել՝ 10:31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և ավտոտնակում կայանած […] ...
13:04 30.03.2025
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարիՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ, ևս 300-ը անհետ կորած է համարվում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով իշխանություններին։ «Պետական ադմինիստրատիվ խորհրդի տվյալներով՝ Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1,7 հազար մարդ, վիրավորվել՝ 3,4 հազարը, իսկ 300-ը անհետ կորած է»,- հայտնում է գործակալությունը։ Ավելի […] ...
12:34 30.03.2025
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ. ՆԳՆՄարտի 30-ին՝ ժամը 12։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքների մասին․ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել […] ...