11:23 24.03.2025
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների շրջանակներում Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվել են դասախոսություններ, սեմինար-պարապմունքներ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Մասնավորապես՝ «Երևանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 հիմնական դպրոց», «Երևանի Ս․ Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոց», «Երևանի Դ․ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց», «Երևանի Ն․ Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոց», «Երևանի Ս․ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 174 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց», «Երևանի թիվ 186 հիմնական դպրոց», «Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև «Երևանի թիվ 8 մսուր-մանկապարտեզ», «Երևանի թիվ 62 մսուր-մանկապարտեզ» և «Երևանի թիվ 121 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-երում կազմակերպվել և անց են կացվել «Քաղպաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» և «Անձնակազմի ու աշակերտների գործողությունները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմաներով դասախոսություններ և սեմինար-պարապմունքներ: Համանուն թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել «Ուսում» հանրակրթական դպրոցում՝ ուղղված մասնակիցների պատրաստվածությանն և գործնական հմտությունների զարգացմանը։
Դասախոսությունների նպատակն էր նպաստել ճգնաժամային իրավիճակներում համակարգված գործողությունների իրականացմանը և խուճապի կանխմանը՝ միևնույն ժամանակ բարելավելով պաշտպանունակությունը և անվտանգության մակարդակը, ինչպես նաև քաղաքացիների շրջանում պաշտպանական մտածողության ձևավորմանը:
Վերջիններս մեծ նշանակություն ունեն անվտանգության բարձրացման և հանրային իրազեկվածության ապահովման գործում: «Օդային տագնապ» ազդանշանի կամ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ճիշտ գործողությունները կարող են փրկել կյանքեր և նվազեցնել վնասները:
Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները, հատկապես կրթական հաստատություններում, կարևոր քայլ են հանդիսանում բնակչության անվտանգության մակարդակի բարձրացման և ճգնաժամային իրավիճակներում համապատասխան գործողությունների համակարգված իրականացման համար:
Մասնակիցներին տրամադրվել են թեմատիկ բուկլետներ՝ արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ՝ նպատակ ունենալով աշակերտներին և անձնակազմին փոխանցել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այդպիսով բարձրացնելով հանրության իրազեկվածությունն ու պատրաստվածության մակարդակը։
Միջոցառումների շրջանակներում փրկարարական ծառայողների կողմից քաղաքի մարդաշատ վայրերում ևս բաժանվել են իրազեկմանն ուղղված բուկլետներ:
15:46 29.03.2025
Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին: Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա […] ...
15:30 29.03.2025
Առողջապահության նախարարը շրջայց է կատարել Գյումրի քաղաքի բժշկական հաստատություններումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին: Կենտրոնը տարեկան սպասարկում է շուրջ 700 երեխայի և 900 մեծահասակի: Միայն 2023 թվականին պետական պատվերի շրջանակում մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրվել է 585 ծառայություն ցերեկային ստացիոնարի պայմաններում, իսկ 2024 թվականին մինչև 18 տարեկաններին` 810 ծառայություն: Այս […] ...
15:23 29.03.2025
Մյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է գրանցվելՄյանմայում 5,1 մագնիտուդով ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում կա 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ […] ...
15:14 29.03.2025
Բրազիլիան ունի պլան Բ, եթե չկարողանա համոզել ԱնչելոտիինԱրգենտինայի հավաքականից 1։4 հաշվով կրած պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։ Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, նրա հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելուն, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։ Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ […] ...
14:45 29.03.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի իրավահաջորդից և Ռուբիկ Ղուկասյանին փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք Երևանում […] ...