09:35 24.03.2025
Իրաքը բանակցություններ է վարում մի քանի ընկերությունների հետ՝ մինչև հունիսի սկիզբը երկու լողացող վերագազիֆիկացման միավորներ (FRGU) ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Այս կերպ ՕՊԵԿ-ում նավթի երկրորդ խոշոր արտադրողը փորձում է լուծել «Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների պատճառով առաջացած էլեկտրաէներգիայի պակասի խնդիրը»։
Վաշինգտոնն ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել Բաղդադի թույլտվությունը Իրաքին Իսլամական Հանրապետությունից էլեկտրաէներգիա ներկրելու համար: Իրաքի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ արաբական երկիրը ներկայումս «Իրանից գազ ներկրելու այլընտրանք չունի»։
Այս իրավիճակը բացատրվում է նրանով, որ Իրաքը մեծապես կախված է իրանական գազի մատակարարումից՝ իր էներգետիկ համակարգը սնուցելու համար։
Ըստ Իրաքի փոխվարչապետ և նավթի նախարար Հայյան Աբդել Գանիի, PRGU-ները տեղակայվելու են Խոր էզ-Զուբեյր ազատ տնտեսական գոտու տարածքում՝ հարավային Բասրա քաղաքի մոտ:
Նա նշել է, որ Իրանից էներգակիրների ներկրումը ծածկում է իրաքյան կողմի կարիքների 40%-ը, սակայն, «պիկ ժամանակներում», այդ տեսակարար կշիռը հասնում է 50%-ի։
15:04 30.03.2025
Քվեարկության մասնակիցների թիվը Փարաքարում և Գյումրիում՝ ժամը 14:00-ի դրությամբԺամը 14:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է: Երկու […] ...
14:45 30.03.2025
Գրիզմանը գերազանցել է Մեսսիի ռեկորդըՄադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը Լա լիգայում ամենաշատ խաղ անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստն է: 34-ամյա ֆուտբոլիստը 521-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի առաջնությունում: Գրիզմանը շրջանցել է կատալոնական «Բարսելոնայի» պատմության գլխավոր ռմբարկու Լիոնել Մեսսիին, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում»: ...
14:20 30.03.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 30-31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես […] ...
13:50 30.03.2025
ԹԻՎ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբՇիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 31 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ընտրությունները կազմակերպող և անցկացնող թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հայտարարությունը քվեարկության օրվա նախընտրական քարոզչության արգելքի մասին. «2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող հարգելի՛ կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, թեկնածուներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ընտրական գործընթացի հարգելի մասնակիցներ․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի […] ...
13:44 30.03.2025
Մյուլերը կհեռանա «Բավարիայից»«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կհեռանա ակումբից, հաղորդում է Bild-ը։ Աղբյուրի համաձայն` մյունխենյան ակումբը որոշել է չերկարաձգել 35-ամյա ֆուտբոլիստի` հուլիսի 1-ին ավարտվող պայմանագիրը։ Մյուլերն ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Մյուլերը «Բավարիայի» սան է, որի հիմնական թիմում հանդես է գալիս 2008/09 մրցաշրջանից և 741 խաղում խփել է 247 գոլ, կատարել 273 գոլային փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ […] ...
13:30 30.03.2025
Փրկարարները մարել են Մխչյան գյուղում բռնկված հրդեհըՄարտի 30-ին՝ ժամը 09։09-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:55-ին, մարվել՝ 10:31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և ավտոտնակում կայանած […] ...