WSJ. Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.65
  • 422.79
WEATHER
+18.09 oC

WSJ. Իսրայելը լայնածավալ ցամաքային գործողություն է նախապատրաստում Գազայում

09:18 24.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի իշխանությունները ծրագրում են լայնածավալ ցամաքային գործողություն Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։

Դրա տվյալներով՝ հրեական պետության ղեկավարությունը կարծում է, որ պաղեստինյան անկլավի զգալի մասի գրավումն ու պահպանումը թույլ կտա վերջնական հաղթանակի հասնել արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա մերձավոր շրջապատը կարծում են, որ ամերիկյան նոր վարչակազմի հարձակողական գործողությունների աջակցությամբ և Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թուլացմամբ իսրայելական բանակը բավական հնարավորություններ ունի նման ռազմական գործողություններ իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ի նկատմամբ վերջնական հաղթանակի համար, նշում է թերթը, Իսրայելը պետք է ամբողջությամբ ոչնչացնի ստորգետնյա թունելների համակարգը և շարժման այլ ենթակառուցվածքային օբյեկտները, ինչը կարող է տևել մի քանի ամիս կամ նույնիսկ տարիներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարում են մեդալների համար

18:55 26.03.2025

Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը պայքարում են մեդալների համար

Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները։ Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել տուրից առաջ միանձնյա առաջատար, գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ, իսկ Շանթ Սարգսյանը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Յուրի Կուզուբովին։ Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստներն էլ ունեն 7,5-ական միավոր. Շանթ Սարգսյանը լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն է, Գաբրիել Սարգսյանը` 5-րդը։ Հայկ […] ...

Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել

18:45 26.03.2025

Գեղարքունիքի պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հոգեմետ դեղահաբեր են հայտնաբերել

Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ 39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ և կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին և տեղափոխել Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդը մարտի 20-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Կրայսլեր» […] ...

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստում քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը

18:35 26.03.2025

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստում քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստին: Հիբրիդային ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են «Ստեղծագործ Եվրոպայի» 2021-27 թթ. համար նախանշված ծրագրերը, մասնավորապես գալիք տարվա գործողությունները: Նիստին մասնակցել են «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները։ ՀՀ-ից քննարկմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա […] ...

Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա

18:26 26.03.2025

Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի` խաղադաշտ վերադառնալու հստակ ժամկետ չկա, Sport24-ին հայտնել են ակումբի մամուլի ծառայությունից: «Հստակ ժամկետ չունենք, երբ Զախարյանը կվերադառնա մարզումների և հետո կխաղա։ Բայց մինչև մրցաշրջանի ավարտը պետք է վերադառնա խաղադաշտ»,- ասել են ակումբից: Վնասվածքների պատճառով Ռուսաստանի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում մասնակցել է ընդամենը չորս խաղի, խփել […] ...

Սահմանամերձ բնակավայրերում լսվող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն իրականացվում․ պաշտպանության նախարար

18:19 26.03.2025

Սահմանամերձ բնակավայրերում լսվող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն իրականացվում․ պաշտպանության նախարար

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցները, որոնք լսելի են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն իրականացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նախարարին փոխանցել է Սյունիքի մարզի բնակիչների արտահայտած մտահոգությունը՝ նշելով, որ վերջին օրերին տարածվել են տեսանյութեր, որոնցում հստակ լսվում են կրակոցներ։ «Ինքս երեկ բազմաթիվ […] ...

Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի. ՍԱՏՄ

18:12 26.03.2025

Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի աշխատի. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր: Այսպես՝ – խոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ […] ...

BACK_TO_TOP