09:08 24.03.2025
ԱՄՆ-ի հետ Ալժիրի ստորագրած ռազմական համաձայնագրերը կասկածի տակ չեն դնի նրա բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Հնդկաստանի հետ։ Այս մասին հայտարարել է հյուսիսաֆրիկյան երկրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը։
«ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները օրեցօր բարելավվում են, մենք վերջերս ռազմական համաձայնագրեր ենք ստորագրել Վաշինգտոնի հետ»,- պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում Ալժիրի ռադիոն։ Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ «ԱՄՆ-ի հետ այս համաձայնագրերը կասկածի տակ չեն դնի Ալժիրի բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ, ինչպիսին Հնդկաստանն է»։
Տեբունը հայտնել է, որ ներկայումս քննարկվում է Ալժիրի և Նյու Յորքի միջև ուղիղ չվերթների բացման հարցը։
2025 թվականի հունվարի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ Աֆրիկայի հրամանատարության (AFRICOM) ղեկավար գեներալ Մայքլ Լանգլին ռազմական ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ալժիրի ազգային ժողովրդական բանակի շտաբի պետ, գեներալ Սաիդ Շանգրիհայի հետ։
17:34 26.03.2025
Վարչապետը կարևորել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձը՝ որպես հումանիտար և քաղաքական հարցՀայաստանի իշխանությունը կիրառում է և կշարունակի կիրառել բոլոր գործիքակազմերը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին վստահեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքներին: «Այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել ենք, այսօր էլ շարունակում ենք կիրառել, ապագայում էլ պետք է կիրառենք: Դա շատ կարևոր հարց […] ...
17:25 26.03.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներըՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի եւ Յակոբ Հեդենսկոգի հետ: Արման Եղոյանը նշել է, որ Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի դերակատարությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման […] ...
17:17 26.03.2025
Տհաճ միջադեպը չի ազդելու մեր հայ ընկերների հետ հարաբերությունների վրա․ Թբիլիսիի քաղաքապետԹբիլիսիի քաղաքապետ, նախկին ֆուտբոլիստ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան խաղից հետո «Դինամո Արենայում» տեղի ունեցած տհաճ միջադեպին, հաղորդում է sputnik-georgia.ru-ն: Վրացի երկրպագուները գարեջրի տարաներ և այլ իրեր էին նետել Հայաստանի հավաքականի երկրպագուների ուղղությամբ: «Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է, երկրպագուները դիմակայում են միմյանց։ […] ...
17:12 26.03.2025
ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում վերահաստատվել է ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապությունը․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մանրամասները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նշել է, որ զրույցի առանցքային արձանագրումներից մեկը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության օրակարգի հրատապության և կարևորության վերահաստատումն էր երկու կողմերի համար։ «Հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության նկատմամբ հետաքրքրության վերահաստատումն էր և […] ...
17:06 26.03.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո ֆերրանտիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության կատարման գործում: Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում արձանագրված դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը: Զրուցակիցները քննարկել […] ...
17:00 26.03.2025
ՀԱՄԱՍ-ը զգուշացնում է, որ Իսրայելի ռմբակոծումը վտանգի տակ է դնում պատանդների կյանքըԻսրայելի ավիահարվածները Գազայի ուղղությամբ վտանգ են ներկայացնում անկլավում պահվող պատանդների համար: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս զգուշացումն է տարածել։ «Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ փրկելու իսրայելցի պատանդների կյանքը, սակայն թշնամու քաոսային ռմբակոծությունը նրանց մահացու վտանգի տակ է դնում»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram ալիքում։ Արմատականները նախազգուշացրել են, որ Իսրայելը չի կարողանա […] ...