23:23 23.03.2025
Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։
Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։
«Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին:
Դիետոլոգի կարծիքով՝ նյութափոխանակության տեսանկյունից նախաճաշելը մինչև 08:30-ն իդեալական է, քանի որ հենց այդ ժամանակ է օրգանիզմն առավել զգայուն ինսուլինի նկատմամբ։
«Սա նշանակում է, որ այն կարող է ավելի արդյունավետ կերպով մշակել ածխաջրերը, ավելի լավ կարգավորել արյան շաքարի մակարդակը և ավելի եռանդուն լինել ողջ օրվա ընթացքում», – ասել է փորձագետը:
Բացի այդ, Կասետին հավելել է, որ նախաճաշն անուղղակի ազդեցություն ունի սրտի առողջության վրա։ Նա խոսել է մի ուսումնասիրության մասին, որը կապ է հայտնաբերել ուշ նախաճաշելու սովորության և սրտանոթային հիվանդությունների զարգացման միջև։
Ըստ գիտնականների՝ օպտիմալ առողջության համար անհրաժեշտ է նախաճաշել առավոտյան իննից ոչ ուշ, իսկ ընթրել ոչ ուշ, քան երեկոյան ինը։
08:06 26.03.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:00 26.03.2025
Հրդեհ Սուրենավան գյուղումՄարտի 26-ին, ժամը 00:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող տներից մեկի (մոտ 150 քմ) տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
23:59 25.03.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Quantori ընկերություն. ընդգծվել է պետություն-մասնավոր գործընկերության կարևորությունըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ մարտի 24-ին այցելել է Quantori ընկերություն, որը մասնագիտացած է կենսագիտության և առողջապահության ոլորտներում ծրագրային ապահովման, ալգորիթմների և տվյալների մշակման գործում։ Այցի շրջանակում նախարարը, ընկերության փոխնախագահ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Արտյոմ Խոզյաինովի ուղեկցությամբ, շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել ընկերության գործունեության առանձնահատկություններին, աշխատանքային պայմաններին։ Արտյոմ […] ...
23:51 25.03.2025
Քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցերՄարտի 25-ին Սյունիքի մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Գորիսում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ մասնակցել է աշխատանքային հանդիպմանը, որին ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ՀՀ ՏԿԵ ու ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնել են Սյունիքի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի կազակերպմանն առնչվող հարցեր (այն հունիսին կանցկացվի […] ...
23:44 25.03.2025
Հայաստան-Իրան. երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների համատեքստըՀարավկովկասյան տարածաշրջանը շատ կարևոր տեղ ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ: Այսպիսի հայտարարություն է արել Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարը: Ընդհանրապես որոնք են Իրանի ԱԳ նախարարի Հայաստան այցի գլխավոր առանձնահատկությունները: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
23:41 25.03.2025
Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Zafira»-ն․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոցՄարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով […] ...