Սթարմերը կոչ է անում ԵՄ-ին նախապատրաստել Ռուսաստանին զսպելու ծրագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+18.03 oC

Սթարմերը կոչ է անում ԵՄ-ին նախապատրաստել Ռուսաստանին զսպելու ծրագիր

15:44 23.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եվրոպական երկրներին կոչ է արել նախօրոք ծրագիր մշակել՝ Մոսկվայի ու Կիևի միջև խաղաղության համաձայնագրի դեպքում անվտանգության ապահովման և Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին նա ասել է The New York Times- ին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող նստել և սպասել գործարքի, և երբ դա տեղի ունենա, պայմանավորվենք և գլուխներս քորենք», – ասել է նա։

Նրա կարծիքով, անվտանգության հուսալի երաշխիքների բացակայությունը Կիևին անպաշտպան կթողնի, և Եվրոպան պետք է առաջատար դեր խաղա այդ երաշխիքների տրամադրման գործում։

Սթարմերը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ կարգավորման նախաձեռնությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:32 28.03.2025

Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Մարտի 27-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սիմիչևիչին նշանակման կապակցությամբ և մաղթել նրան արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների դրական դինամիկան պահպանելու և համագործակցության զգալի ներուժն իրացնելու […] ...

Երկրաշարժից հետո Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել

12:21 28.03.2025

Երկրաշարժից հետո Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարվել

Թաիլանդի վարչապետ Ֆեթոնգթան Շինավաթան Բանգկոկում արտակարգ դրություն է հայտարարել հարեւան Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Չինաստանի երկրաշարժերի վարչությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են հարեւան Չինաստանում և Թաիլանդում։ Բանգկոկում, մասնավորապես, փլուզվել է կառուցվող շենքը, իսկ մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։ ...

Թաիլանդում երկնաքերի փլուզման հետևանքով 43 մարդ մնացել է փլատակներում

12:07 28.03.2025

Թաիլանդում երկնաքերի փլուզման հետևանքով 43 մարդ մնացել է փլատակներում

Առնվազն 43 բանվոր մնացել է փլատակներում այն բանից հետո, երբ Բանգկոկում երկնաքերը փլուզվել է երկրաշարժի պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները։ 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ «Ուրբաթ օրը Բանգկոկում փլուզվել է 30-հարկանի երկնաքերը, որը կառուցվում էր […] ...

SHANTNEWS

12:00 28.03.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանն այցելել է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոն

11:55 28.03.2025

Արարատ Միրզոյանն այցելել է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։ Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի […] ...

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվել

11:47 28.03.2025

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով շենք է փլուզվել

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում, սակայն ցնցումները զգացվել են Թաիլանդի որոշ հատվածներում, մասնավորապես՝ մայրաքաղաքում։ Բանգկոկում մարդիկ շենքերից դուրս են եկել ու փողոց վազել։ Մյանմայում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում։ Մյանմայում երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սագաինգ քաղաքից 16 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ […] ...

BACK_TO_TOP