10:25 23.03.2025
Վենեսուելայի Զուլիա նահանգում թմրավաճառների նկատմամբ «Կայծակ» օպերացիան հանգեցրել է ավելի քան 9,8 տոննա կոկաինի առգրավման և բացահայտել հանցագործների և վենեսուելական ծայրահեղ աջերի միջև կապերը, ասել է ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոն։
«Ընդհանուր առմամբ՝ 9866 կիլոգրամ կոկաին: Ընդդիմության շրջանակները։ Կրկնում եմ և հայտարարում ամբողջ աշխարհին, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ տիկին Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, ներգրավված են այս գործողության մեջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Կաբելոն։
23:59 28.03.2025
Մարտի 29-ին և 30-ին նախընտրական քարոզչությունն արգելվում է. ԿԸՀՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցություններին, դաշինքներին, ԶԼՄ և դիտորդ գործընկերներին իրազեկում է, որ քվեարկության նախորդ օրը` մարտի 29-ին, և քվեարկության օրը` մարտի 30-ին, նախընտրական քարոզչությունն արգելվում է: «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով, զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում՝ կաբելային (մալուխային) ցանցով, արբանյակային կապով և վերգետնյա եթերային հեռարձակմամբ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների […] ...
23:55 28.03.2025
Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված 59 թեղու փոխարեն՝ 82 հասուն գնդաձև կատալպաԵրևանի Մելիք Ադամյան փողոցում ընթանում են ծառերի վերաձևավորումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կենսունակության ավարտին մոտ, հիվանդ և ձևախեղված թեղի մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն, 15 տարեկան գնդաձև կատալպաներով: Այս ծառատեսակը հայտնի է իր լայն, սրտաձև տերևներով, բավականին արագ է աճում, ձևավորում է լայն սաղարթ ու ապահովում ստվեր: Կատալպաները մեծ կիրառում ունեն քաղաքային կանաչապատման […] ...
23:51 28.03.2025
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթությունԱզատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց […] ...
23:43 28.03.2025
ԱԳՆ-ն ցավակցել է Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Հարավային Կորեային՝ երկրում մոլեգնող անտառային հրդեհների կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է. «Խորապես վշտացած ենք Կորեայի Հանրապետությունում ողբերգական անտառային հրդեհների կապակցությամբ, որոնք տասնյակ մարդկային կյանքեր են խլել: Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում ցանկանում՝ վիրավորներին»: Deeply saddened by the tragic wildfires in the Republic of Korea 🇰🇷 that […] ...
23:32 28.03.2025
Ռեշֆորդը Lamborghini-ն փոխել է սահմանափակ քանակությամբ արտադրված Audi-ովԱնգլիական «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն իր Lamborghini ավտոմեքենան փոխել է Audi մակնիշի սահմանափակ շարքի մեքենայով, հայտնում է The Sun-ը: 27-ամյա ֆուտբոլիստը 450 հազար ֆունտով վաճառել է Lamborghini Aventador SVJ-ը և 177 հազարով ձեռք է բերել նոր Audi RS 6 Avant GT ավտոմեքենա: Նոր մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ 660 օրինակ: Այն հագեցած է 4-լիտրանոց […] ...
23:19 28.03.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են երկու «Toyota» և երկու «Mercedes» ավտոմեքենաՄարտի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են 2 «Toyota» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ ...