23:59 22.03.2025
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները:
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Երիցյանը և միջազգային վարպետներ Արսեն Դավթյանը ու Արթուր Դավթյանը ունեն 4 միավոր:
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը ունի 3.5 միավոր, իսկ վարպետության թեկնածու Վահան Նալբանդյանը՝ 2.5 միավոր:
Հաջորդ խաղափուլը կմեկնարկի մարտի 23-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://chessfed.am/am/live/
21:28 25.03.2025
Նորամարգ գյուղում այրվել է խոտածածկույթՄարտի 25-ին, ժամը 12:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Սահմանապահների փողոցի հողատարածքներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։14-ին, մարվել՝ 18։40-ին: Այրվել […] ...
21:01 25.03.2025
Տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըՄարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների […] ...
21:00 25.03.2025
Հունգարիան հայտարարել է, որ ԵՄ-ում կոնսենսուս չկա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալՄարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով որոշ եվրոպական երկրների ղեկավարների հանդիպումը չի համարվի Եվրամիության հանդիպում, քանի որ համայնքում ուկրաինական հարցերի շուրջ կարծիքների միասնություն չկա։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան՝ M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը։ Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները հինգշաբթի օրը կրկին կհանդիպեն Փարիզում՝ քննարկելու, մասնավորապես, […] ...
20:50 25.03.2025
Ուկրաինան և Միացյալ Նահանգները ողջունում են երրորդ երկրների ներգրավումը բանակցություններինԷր Ռիադում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո ասել է, որ կողմերը ողջունում են երրորդ երկրների ներգրավվածությունը՝ ապահովելու էներգետիկայի և նավագնացության անվտանգության մասին համաձայնագրերի իրականացումը։ Ավելի վաղ երեքշաբթի օրը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո, Ումերովն ասել էր, որ կողմերը պայմանավորվել են իրականացնել համաձայնագրեր Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների […] ...
20:38 25.03.2025
Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակների հանդիպումըԻրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր […] ...
20:33 25.03.2025
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Դավթաշեն 3 թաղամաս և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փողոցի առանձնատներ, Նորքի Այգիներ թաղի […] ...