Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+17.09 oC

Ստամբուլում ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ

23:49 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստամբուլի որոշ թաղամասերում ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ճեղքել ոստիկանական շղթաները։

Cumhuriyet թերթը գրել է, որ Վալենսի հատվածում, երբ մի խումբ ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, իրավապահները կիրառել են գազային պղպեղի սփրեյ և ջրցան մեքենաներ։ Կան բերման ենթարկվածներ:

Ավելի ուշ, իրավիճակը տարածքում հանդարտվել է:

Բախումներ են տեղի ունեցել նաև Ստամբուլի քաղաքապետարանի դիմաց գտնվող զբոսայգու մոտակայքում, որտեղ տեղի է ունենում ընդդիմության կազմակերպված բազմահազարանոց հանրահավաքը։ Մի խումբ ցուցարարներ փորձել են ճեղքել մետաղական պատնեշները, սակայն ոստիակնները կիրառել են ջրցանները: Սարաչխանեի շրջանում մթնոլորտը հիմնականում հանգիստ է:

Ցուցարարները հավաքվել են նաև Արդարադատության պալատի մոտ, որտեղ այժմ ցուցմունք է տալիս Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մի քանի քաղաքներում մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները՝ չնայած իշխանությունների կողմից բոլոր տեսակի հավաքների, ցույցերի ու հանրահավաքների արգելքին: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել կոռուպցիայի և ահաբեկիչների հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին:

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Իմամօղլուն երեկ հարցաքննվել է կոռուպցիոն մեղադրանքների մասով, իսկ այսօր, քննվում է նրա կապը Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մարտի 28-ին Ռադային կզեկուցի բանակցությունների ընթացքի մասին

19:28 25.03.2025

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը մարտի 28-ին Ռադային կզեկուցի բանակցությունների ընթացքի մասին

Մարտի 28-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան խորհրդարանին զեկուցելու է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Այս մասին հայտնել է Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Արտաքին գործերի նախարար Սիբիգան ուրբաթ օրը կգա Ռադա՝ զեկուցելու»,- գրել է պատգամավորը Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ անցած շաբաթ պատգամավորներն արդեն փորձել էին զանգահարել […] ...

Դիլիջանում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի աշխատանքները

19:18 25.03.2025

Դիլիջանում մեկնարկել է «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի աշխատանքները

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 25-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից՝ Թվային կառավարման օրակարգի շրջանակում պետական կառույցների ջանքերի համախմբման նպատակով համատեղ կազմակերպված «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով երկօրյա աշխատաժողովի մեկնարկի արարողությանը: Այս մասին հայտնում են […] ...

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ

19:11 25.03.2025

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ

Շարունակվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ մարտի 25-ին Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ: «Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ […] ...

Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

19:03 25.03.2025

Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող […] ...

Իսրայելի պաշտպանության նախարարը հավանություն է տվել Գազայում մարտերը շարունակելու ծրագրերին

18:52 25.03.2025

Իսրայելի պաշտպանության նախարարը հավանություն է տվել Գազայում մարտերը շարունակելու ծրագրերին

Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման օպերատիվ ծրագրերը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նա հաստատել է այդ ծրագրերը Իսրայելի բանակի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յանիվ Ասորի և մի շարք այլ ռազմական ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում։ Կացի խոսքով՝ զինվորականների խնդիրն է վերադարձնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...

Թուրքիայի ՆԳՆ. Իմամօղլուի աջակցության ցույցերի ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվել

18:44 25.03.2025

Թուրքիայի ՆԳՆ. Իմամօղլուի աջակցության ցույցերի ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվել

Մարտի 19-25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվել, 478-ը կներկայանան դատարան։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ «Մարտի 19-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, մինչ այժմ բերման ենթարկված 979 կասկածյալներից 478-ը կներկայանան դատարան»,- գրել է նախարարը X-ում։ Ընդդիմության […] ...

BACK_TO_TOP