20:28 22.03.2025
Երկարատև գործազրկությունից տառապող գերմանացի միգրանտների տեսակարար կշիռը 2024 թվականին հասել է 33%-ի, գրում է Bild թերթը՝ վկայակոչելով զբաղվածության դաշնային գործակալության պատասխանը Բունդեսթագի աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության պատգամավոր Ռենե Շփրինգերի խնդրանքին։
Գերմանիայում «երկարատև գործազուրկները» այն մարդիկ են, ովքեր առնվազն մեկ տարի չեն կարողանում աշխատանք գտնել։
«2024 թվականին օտարերկրացիների մասնաբաժինը արդեն մոտ 33% էր, երկարաժամկետ գործազրկությունից տառապող գրեթե 972 հազարից մոտ 317 հազարը չունեն գերմանական անձնագիր»,- ասվում է հոդվածում։
Դեռ 2018 թվականին, ըստ գործակալության, նրանց մասնաբաժինը կազմում էր 23%։ 2024 թվականին Գերմանիայի 533 հազար բնակիչ երկու տարուց ավելի չի կարողացել աշխատանք գտնել, իսկ 260 հազարը՝ չորս տարուց ավելի, գրում է Bild-ը։ Չի նշվում, թե նրանցից քանիսը Գերմանիայի քաղաքացի չեն եղել։
19:03 25.03.2025
Կոտայքում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, հայտնում են ՍԱՏՄ-ից։ «Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող […] ...
18:52 25.03.2025
Իսրայելի պաշտպանության նախարարը հավանություն է տվել Գազայում մարտերը շարունակելու ծրագրերինԻսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման օպերատիվ ծրագրերը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Նա հաստատել է այդ ծրագրերը Իսրայելի բանակի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յանիվ Ասորի և մի շարք այլ ռազմական ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում։ Կացի խոսքով՝ զինվորականների խնդիրն է վերադարձնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման […] ...
18:44 25.03.2025
Թուրքիայի ՆԳՆ. Իմամօղլուի աջակցության ցույցերի ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվելՄարտի 19-25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1,4 հազար մարդ է բերման ենթարկվել, 478-ը կներկայանան դատարան։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։ «Մարտի 19-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, մինչ այժմ բերման ենթարկված 979 կասկածյալներից 478-ը կներկայանան դատարան»,- գրել է նախարարը X-ում։ Ընդդիմության […] ...
18:32 25.03.2025
Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆՀաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից և նշում, որ նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում։ ...
18:30 25.03.2025
ԵՄ երկրները դիտարկում են, թե ինչպես շրջանցեն Հունգարիայի հնարավոր վետոն և երկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Le MondeԵՄ երկրները դիտարկում են, թե ինչպես շրջանցեն Հունգարիայի հնարավոր վետոն և երկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հուլիսի 31-ին կայանալիք քվեարկության ժամանակ։Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը։ Ըստ լրատվամիջոցի՝ վերջին շաբաթներին ԵՄ երկրները քննարկում են, թե ինչպես պահպանել հակառուսական պատժամիջոցների 16 փաթեթների ազդեցությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ Հունգարիան կօգտագործի իր վետոյի իրավունքը, և այդպիսով Ռուսաստանի […] ...
18:15 25.03.2025
Կարող են սահմանափակել ճապոնացի թոշակառուների՝ բանկոմատներից օգտվելըՃապոնիայի ոստիկանական բաժանմունքն առաջ է տանում 75 տարեկանից բարձր մարդկանց համար բանկոմատների օգտագործման սահմանափակումներ մտցնելու պլանը՝ փորձելով պաշտպանել նրանց խարդախությունից: Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նախաձեռնությունը, մասնավորապես, նախատեսում է սահմանափակումներ մտցնել օրական կանխիկացման չափերի և բանկոմատների միջոցով դրամական փոխանցումների չափերի վերաբերյալ։ Նշվում է, որ միջոցառման նպատակն է պայքարել խարդախների դեմ, ովքեր խաբում են […] ...