Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+17.09 oC

Ստամբուլում Արդարադատության պալատի մոտ փակվել է 15 ճանապարհ

19:53 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստամբուլի նահանգապետարանը կարգադրել է փակել 15 ճանապարհների երթևեկությունը Չաղլայան թաղամասում գտնվող Արդարադատության պալատ տանող ճանապարհներին, ուր շաբաթ երեկոյան կտեղափոխեն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

«Մարտի 19-ին նահանգապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումներից բացի, որոշում է կայացվել որոշ ճանապարհներ փակել երթևեկության համար՝ մարտի 22-ից մարտի 23-ը»,- ասվում է նահանգային կառավարության հաղորդագրության մեջ:

Երթուղիների փակման կից ցանկը պարունակում է Արդարադատության պալատ տանող բոլոր հիմնական երթուղիները:

Տարածքն ամբողջությամբ շրջափակված է, բացառությամբ մի քանի կողմնակի փողոցների: Ոստիկանությունը ճանապարհներին տեղադրել է բեռնատարներ, ծանր տեխնիկա, ջրցան մեքենաներ, ինչպես նաև փակել է անցումը մետաղական պատնեշներով։ Բնակչության մուտքն այս գոտի նույնպես կվերահսկվի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը

16:13 25.03.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղություններն ու դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները: Ընդգծվել է, որ աշխատանքներ են իրականացվել քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման թվայնացման ուղղությամբ, մասնավորապես՝ արդեն իսկ գործարկվել են լիցենզավորման, որակավորման […] ...

Տնից գումար և ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

16:05 25.03.2025

Տնից գումար և ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

Մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։ Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա […] ...

Կառլո Անչելոտին արժանացել է հատուկ մրցանակի

15:55 25.03.2025

Կառլո Անչելոտին արժանացել է հատուկ մրցանակի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Panchina d’Oro մրցանակաբաշխության ժամանակ կարիերայում գրանցած ակնառու նվաճումների համար արժանացել է հատուկ մրցանակի։ Այս մասին հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան: 65-ամյա մասնագետի գլխավորությամբ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում 15-րդ անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը և 36-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի լավագույն իտալացի մարզիչ է ճանաչվել […] ...

Տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ․ Արաղչի

15:48 25.03.2025

Տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում նշել է, որ տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այդ վտանգը նվազագույնի կհասնի։ «Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և հուսով ենք, որ Խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը»: Արաղչին ավելացրել […] ...

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում

15:40 25.03.2025

Երևանը պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, սակայն Բաքվի կողմից պատրաստակամություն չի տեսնում

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման ժամկետների և տեղի վերաբերյալ, սակայն նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվի կողմից չի լսել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ եղե՞լ են խորհրդակցություններ խաղաղության […] ...

«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

15:30 25.03.2025

«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Մարտի 25-ի առավոտյան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով 25-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...

BACK_TO_TOP