18:57 22.03.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման ԿԵՂԾ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։
ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։
Նման հրապարակումների նպատակը տվյալների հափշտակումն է։
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք ԶԵՐԾ ՄՆԱԼ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց»,-ասված է հաղորդագրության մեջ։
15:30 25.03.2025
«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր15:22 25.03.2025
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը․ ԱրաղչիՊաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօրվա ասուլիսում հայտնել է, որ Հայաստանի իր պաշտոնակցի՝ Արարատ Միրզոյանի հետ Հարավային Կովկասի զարգացումների վերաբերյալ մտքերի փոխանակում է կատարել: «Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը: Մենք երկու երկրներին խրախուսում ենք, որ հնարավորինս արագ այս վերջնական փաստաթուղթը ստորագրեն: Մենք տարածաշրջանի երկրների անկախությանը և […] ...
15:10 25.03.2025
Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը յոթերորդ ժամկետովՀունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է յոթերորդ ժամկետը։ Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Դրանից հետո երկրի ղեկավարը ստորագրել է երդմնակալության ակտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն Լուկաշենկոյին հանձնել է նախագահի վկայական։ ...
14:55 25.03.2025
Բաժին տեղափոխված երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակըՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 24-ին, ժամը 20.40-ին, շրջագայություն կատարելիս Իսակովի պողոտայում, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հովտաշատ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդին: Բաժնում նա ոստիկաններին է ներկայացրել «BLOW MAGNUM» տեսակի ատրճանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...
14:33 25.03.2025
Էր Ռիադում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններըԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ «Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները երեքշաբթի օրը Էր Ռիադում ավարտեցին բանակցությունների հերթական փուլը»,- հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ ...