Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Վուչիչի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.83
  • RUBLE
    4.67
  • 425.02
WEATHER
+15.09 oC

Պուտինը մայիսի 9-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Վուչիչի հետ

18:51 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մայիսին Մոսկվա կատարած այցի ընթացքում ոչ միայն ներկա կգտնվի Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին, այլև կհանդիպի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Սերբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը։

«Ես շատ ուրախ եմ, որ կրկին սերբական հողում եմ: Սուրբ հող ցանկացած ռուս մարդու համար: Այստեղ միշտ շատ լավ հյուրընկալություն կա: Երբ գալիս ես Սերբիա, զգում ես եղբայրական ժողովրդին ինչպես փողոցում, այնպես էլ անձնական հաղորդակցության մեջ: Ուստի, ես միշտ շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Տարին շատ կարևոր է, Հաղթանակի 80-ամյակն է:

Անցյալ հոկտեմբերին այստեղ նշվեց Բելգրադի ազատագրումը։ Մենք շատ ուրախ ենք, որ Սերբիայի նախագահ Վուչիչը կլինի Մոսկվայում, և, իհարկե, կլինեն հանդիպում և բանակցություններ ՌԴ նախագահի հետ»,- ասել է Օրեշկինը հանրապետության կառավարությունում միջազգային տնտեսական համագործակցության հարցերով նախարար Նենադ Պոպովիչի հետ խորհրդակցություններից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 25.03.2025

SHANTNEWS

Բաժին տեղափոխված երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը

14:55 25.03.2025

Բաժին տեղափոխված երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակը

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 24-ին, ժամը 20.40-ին, շրջագայություն կատարելիս Իսակովի պողոտայում, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հովտաշատ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդին: Բաժնում նա ոստիկաններին է ներկայացրել «BLOW MAGNUM» տեսակի ատրճանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...

Էր Ռիադում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները

14:33 25.03.2025

Էր Ռիադում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ «Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները երեքշաբթի օրը Էր Ռիադում ավարտեցին բանակցությունների հերթական փուլը»,- հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ ...

Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքները զեկուցվել են Մոսկվային և Վաշինգտոնին․ Պեսկով

14:27 25.03.2025

Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքները զեկուցվել են Մոսկվային և Վաշինգտոնին․ Պեսկով

Մոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։ Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են […] ...

ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը

14:18 25.03.2025

ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 […] ...

BACK_TO_TOP