18:25 22.03.2025
Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ցուցմունք է տվել ահաբեկիչների հետ համագործակցության գործով։ Նա հինգ ժամ զրուցել է քննիչների հետ, հաղորդում է Cumhuriyet թերթը:
Հրատարակությունը նշում է, որ Իմամօղլուն կրկին հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։ Ակնկալվում է, որ քաղաքապետի ցուցմունքները պարունակող նյութերը կարող են կազմել առնվազն մի քանի տասնյակ էջ։
Երեկոյան, երբ քննիչները պատրաստեն գործի անհրաժեշտ նյութերը դատարան ներկայացնելու համար, սպասվում է, որ Իմամօղլուն կտեղափոխվի Չաղլայան շրջանի Արդարադատության պալատ։
Այնտեղ, ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել են Ստամբուլի մի քանի փաստաբաններ, դատախազը կարող է նորից լսել Իմամօղլուի ցուցմունքները որոշ դրվագների վերաբերյալ և որոշել հետաքննության նյութերն ուղարկել դատարան, որը կորոշի հետագա խափանման միջոցները։
«Այս պահին կոնկրետ ակնկալիքներ չկան, թե ինչպիսին կարող է լինել դատարանի որոշումը: Դա կարող է լինել կալանք, տնային կալանք կամ կալանքից ազատում: Եթե նայեք առաջադրված մեղադրանքներին, ապա, իհարկե, կալանավորման վտանգը մեծ է: Բայց, առայժմ, տարբերակներից յուրաքանչյուրն օրակարգում է»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է իրավապաշտպաններից մեկը:
15:10 25.03.2025
Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը յոթերորդ ժամկետովՀունվարի 26-ին կայացած ընտրություններում Բելառուսի նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնապես ստանձնել է յոթերորդ ժամկետը։ Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։ Դրանից հետո երկրի ղեկավարը ստորագրել է երդմնակալության ակտը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն Լուկաշենկոյին հանձնել է նախագահի վկայական։ ...
14:55 25.03.2025
Բաժին տեղափոխված երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող ատրճանակըՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի 24-ին, ժամը 20.40-ին, շրջագայություն կատարելիս Իսակովի պողոտայում, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Հովտաշատ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդին: Բաժնում նա ոստիկաններին է ներկայացրել «BLOW MAGNUM» տեսակի ատրճանակ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: ...
14:33 25.03.2025
Էր Ռիադում ավարտվել են ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններըԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակություններն ավարտել են Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում՝ մարտի 25-ին։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ «Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները երեքշաբթի օրը Էր Ռիադում ավարտեցին բանակցությունների հերթական փուլը»,- հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ ...
14:27 25.03.2025
Ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքները զեկուցվել են Մոսկվային և Վաշինգտոնին․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնը տեղեկություն են ստացել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին, որոնք այժմ վերլուծության են ենթարկվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-ամերիկյան երկարատև բանակցությունների արդյունքները հաղորդվել են մայրաքաղաքներին, այժմ դրանք վերլուծության փուլում են»,- ասել է Պեսկովը։ Մարտի 24-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Դրանք տեւել են […] ...