Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.83
  • RUBLE
    4.67
  • 425.02
WEATHER
--1.91 oC

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին

17:24 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլ պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ—ից։

«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխաբել է.

«Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական հնարավորություն շրջելու թշնամանքի էջը և հաստատելու իրական խաղաղություն ու տևական կայունություն։

Սակայն սա իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է կառուցողական մոտեցում երկու կողմերից։ Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։

Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։

Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։

Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։

Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը։

Մենք նաև առաջարկել ենք ապաշրջափակել տրանսպորտային ուղիները՝ սկսելով այն երկաթուղուց, որը գործում էր խորհրդային տարիներին, և հանդես ենք եկել զենքի երկկողմ վերահսկման և վերիֆիկացման մեխանիզմի ստեղծման առաջարկով, քանի որ Ադրբեջանը ևս մտահոգություններ է հայտնել այս հարցի վերաբերյալ։

Հարցին, թե այս նախապայմանների առկայության դեպքում հնարավոր կլինի իրականում հասնել պայմանագրի ստորագրմանը, նախարար Միրզոյանը պատասխանել է.

«Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել»։

Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Բրազիլ երկկողմ հարաբերություններին։

Հարց. Բրազիլիայի արտաքին գործերի նախարարություն այցի ընթացքում դուք խոսել եք առևտրային հարաբերությունների մասին և քննարկումներ եք ունեցել կլիմայի հարցերի շուրջ: Ինչպե՞ս անցավ այցը:

Նախարար Միրզոյան. Մենք մեծ կարևորություն ենք տալիս այս այցին, քանի որ բավականին երկար ժամանակ փոխադարձ այցեր չէին եղել: Ումենք որոշում ակտիվացնել մեր քաղաքական երկխոսությունը Բրազիլ հետ:

Մենք ունենք շատ հաջողված և փոխշահավետ համագործակցություն միջազգային հարթակներում: Մենք աջակցում ենք միմյանց թեկնածություններին, երբ և որտեղ հնարավոր է:

Մենք ունենք գրեթե նույն տեսլականը գլոբալ կառավարման և միջազգային հարաբերությունների համակարգի բարեփոխման վերաբերյալ, քանի որ տեսնում ենք, որ ներկայիս համակարգը պատշաճ կերպով չի գործում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է վաղ նախազգուշացման մեխանիզմներին կամ լուրջ խախտումների և զանգվածային բռնությունների կանխարգելմանը:

Բրազիլը կհյուրընկալի COP30-ը, իսկ Հայաստանը՝ կենսաբազմազանության COP17-ը (2026 թվականին): Մենք գնահատում ենք Բրազիլից ստացած աջակցությունն ընտրությունների ժամանակ: Այս երկու իրադարձությունները, բնականաբար, մեզ ավելի են մոտեցնում: Մենք նաև մտադիր ենք կազմակերպել և իրականացնել որոշ համատեղ միջոցառումներ:

Հարց. Որոնք են ձեր սպասումները COP30-ից

Նախարար Միրզոյան. «Այս պահին դժվար է ասել: Բայց ինչ կարող եմ հաստատել, այն է, որ COP30-ը հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի զարգացող երկրների և ընդհանրապես Գլոբալ Հարավի կարիքներին:
Կարծում եմ, որ, ըստ տարբեր գնահատականների, այս ասպեկտը որոշակիորեն բացակայել է նախորդ COP-ներում»»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը․ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է

23:59 24.03.2025

Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը․ Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: «Հարց 4: Արդյո՞ք համակարգը պատրաստ է ապահովագրության ներդրմանը: 2021-2025 թթ. ենթակառուցվածքների զարգացման, որակի և բուժծառայությունների ընդլայնման համար ներդրվել է մոտ 30 մլդ դրամ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

23:52 24.03.2025

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները: ...

Քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ ավելի հագեցած դարձնելով մասնագիտական առարկաներով․ ԿԳՄՍ նախարար

23:45 24.03.2025

Քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ ավելի հագեցած դարձնելով մասնագիտական առարկաներով․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ուսանողների և աշակերտների հետ հանդիպումից, որին կից գրել է. «Ուսանողների և աշակերտների հետ հերթական հանդիպման արդյունքներով քոլեջների ուսումնական պլանները կվերանայենք՝ դարձնելով ավելի հագեցած մասնագիտական առարկաներով, նաև սպասում ենք Գորիսի թիվ երկու դպրոցի աշակերտների կողմից Գաբրիել Սունդուկյանի 200-ամյակի շրջանակներում Պեպոյի նկարահանման առաջարկին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը որակազրկվել է

23:38 24.03.2025

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը որակազրկվել է

Ֆորմուլա-1-ը որոշել է որակազրկել երեք ավտոարշավորդների, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չինաստանի Գրան պրիի ժամանակ բոլիդի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել են Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը և Պիեռ Գասլին: Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Հեմիլթոնի բոլիդը մաշվածություն է ունեցել, իսկ Լեկլերի ու Գասլիի բոլիդները սահմանված քաշից թեթև են եղել: Լեկլերը Շանհայում զբաղեցրել էր 5-րդ տեղը, Հեմիլթոնը՝ 6-րդ, […] ...

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել

23:16 24.03.2025

Տեսալսողական մեդիածառայություն մատուցողները Գյումրիի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել

ՀՌՀ գործընկերները տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության(մարտի 15-ից 20-ը) սահմանված կարգի վերաբերյալ խախտում չեն արձանագրել: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից։ Վերջիններս չունենալով օրենսդրական որևէ պարտավորություն (բացառությամբ հանրային հեռարձակողի), հանրային լայն իրազեկվածությունն ապահովելու համար պարբերաբար հեռարձակում են նաև ԿԸՀ պատրաստած սոցիալական հոլովակները: ...

Արդյո՞ք Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի վերջնական բացմանը օրը

23:01 24.03.2025

Արդյո՞ք Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի վերջնական բացմանը օրը

Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա: Ովքե՞ր են ստանալու այդ օգնությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես՝ 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնությունը հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել: Դրան նախորդել էին հայ, թուրք և սիրացի […] ...

BACK_TO_TOP