Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 03 2025
  • $
    391.83
  • RUBLE
    4.67
  • 425.02
WEATHER
+4.09 oC

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

16:01 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։

Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են երեխաների համար ստեղծված պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 744 մլն դրամ։ Նորակառույց մոդուլային մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար:

Վարչապետ Փաշինյանը չնախատեսված կանգառներ է ունեցել նաև Արմավիրի մարզի Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերի: Դրանք վերաբերվել են գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու Կառավարության ծրագրերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի վերջնական բացմանը օրը

23:01 24.03.2025

Արդյո՞ք Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կմոտեցնի հայ-թուրքական սահմանի վերջնական բացմանը օրը

Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով հասել է Սիրիա: Ովքե՞ր են ստանալու այդ օգնությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ կառավարության նիստում մարտի 20-ին որոշվեց ժամանակավորապես՝ 10 օրով բացել Մարգարայի անցակետը, որպեսզի Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնությունը հնարավոր լինի ավելի արագ ու հեշտ տեղ հասցնել: Դրան նախորդել էին հայ, թուրք և սիրացի […] ...

Չեմ մտածում Ծառուկյանի դեմ ռևանշի մասին․ Օլիվեյրա

22:24 24.03.2025

Չեմ մտածում Ծառուկյանի դեմ ռևանշի մասին․ Օլիվեյրա

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի դեմ հավանական ռևանշ մենամարտ անցկացնելու մասին. «Կարծում եմ` հաղթել էի Ծառուկյանին, բայց մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին։ Դա արդեն անցյալում եմ թողել։ Ես միայն տիտղոսին եմ ձգտում և չեմ մտածում Ծառուկյանի դեմ ռևանշի մասին։ Ես արժանի եմ անցկացնել չեմպիոնական մենամարտ։ Ծառուկյանը նման հնարավորություն ուներ, […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել է բակային բարեկարգումը

22:14 24.03.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել է բակային բարեկարգումը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում նոր թափով սկսվել է բակերի բարեկարգումը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վարչական շրջանի մի շարք հասցեներում նշված գործընթացն ընդգրկում է ֆուտբոլի նոր դաշտերի և խաղահրապարակների կառուցում, հարակից տարածքների կանաչապատում։ ...

Լարսը փակ է բեռնատարների համար

22:03 24.03.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

SHANTNEWS

22:00 24.03.2025

SHANTNEWS

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:56 24.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP