14:55 22.03.2025
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված:
Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։
Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Պարոնյան փողոցում, ձերբակալվել և իր «Կիա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք, ըստ տղամարդու, մեթամֆետամին և մարիխուանա են:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել 47-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվել են 4,64 գրամ մեթամֆետամինի և 12,26 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:
Քրեական վարույթը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:22 24.03.2025
Հայտնի է ԱԱ-2026 խմբային փուլի ուղեգիր նվաճած երկրորդ հավաքականըՆոր Զելանդիայի ազգային հավաքկանաը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին և պատմության մեջ երրորդ անգամ որակավորվել Մունդիալին։ Նոր Կալեդոնիան, չնայած, պարտությանը, հնարավորություն է ստացել մասնակցելու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆին։ Նոր Զելանդիան երկրորդ երկիրն է, որը նվաճել է ԱԱ-2026-ի […] ...
18:11 24.03.2025
Սահմանը բացվել է Հայաստանից Սիրիա հումանիտար բեռ հասցնելու նպատակով. Անկարան հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումներըԹուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում տարածած տեղեկատվությունը, թե Ադրբեջանը տեղյակ չի եղել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում են կենտրոնի տարածած մամուլի հաղորդագրությունից: «Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած «Անսպասելի քայլ Թուրքիայից. հայերի հետ սահմանը բացվեց, […] ...
18:07 24.03.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր՝ կարևորելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ: ...
17:55 24.03.2025
Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին. Դանիել ԴանիելյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի […] ...
17:47 24.03.2025
Պարեկային ծառայողները կատարելագործում են հմտություններըՊարեկային ծառայության կենտրոնական վարչակազմի ծառայողները կատարելագործում են կրակելու հմտությունները: Պարեկային ծառայությունում ընթանում են կրակային պատրաստության դասընթացներ։ Դասընթացից առաջ բժիշկը հետաքրքրվում է պարեկային ծառայողների առողջական վիճակով, ինչից հետո միայն սկսվում է պարապմունքը։ Առաջիկայում նախատեսվում է փուլ առ փուլ պարապմունքներ անցկացնել պարեկային ծառայության ողջ անձնակազմի հետ։ «Պարբերաբար՝ տարին մեկ կամ երկու անգամ անցկացնում ենք կրակային պատրաստություն, որպեսզի […] ...