Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+11.09 oC

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին և Լարսում

13:53 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լոռու, Շիրակի մարզերում, Թալին, Վարդենիս, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլի քաղաքապետին աջակցելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի լրագրողներ

15:07 24.03.2025

Ստամբուլի քաղաքապետին աջակցելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի լրագրողներ

Թուրքիայում մի քանի լրագրողներ են բերման ենթարկվել՝ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցելու կասկածանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների արհմիությունը։ Բողոքի ակցիաները լուսաբանելիս բերման են ենթարկվել արհմիության առնվազն ութ անդամներ՝ լրագրողներ ու ֆոտոլրագրողներ։ Արհմիությունը սոցցանցերի միջոցով դիմել է իշխանություններին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Մարտի 23-ին Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, շորթման և հանցավոր […] ...

SHANTNEWS

15:00 24.03.2025

SHANTNEWS

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 17-23-ը

14:49 24.03.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 17-23-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.39 մ (23.03.25թ.), որը հավասար է 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակին, իսկ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ 2025 […] ...

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է երկրպագուների խաղադաշտ ներխուժմանը

14:38 24.03.2025

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է երկրպագուների խաղադաշտ ներխուժմանը

Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը: Փոխանցում է Armsport-ը։ «Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ […] ...

«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին

14:32 24.03.2025

«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում։ Վարպետության դասերի արդյունքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալա համերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու […] ...

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը

14:24 24.03.2025

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականը

Տարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից  համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը,  շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական […] ...

BACK_TO_TOP