13:42 22.03.2025
ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից Երևանի պետական համալսարանի, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան», «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամների ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 85 ուսանողների համար կազմակերպվել և անց են կացվել «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով դասընթացներ:
Տեսական դասընթացների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև «Փրկարարական պարզ գործիքներ և սարքեր», «Անվտանգության կանոնները փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներին, որոնց գործնական մասն անցել է ՓԾ ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում։
Դասընթացների նպատակն էր խորացնել մասնակիցների գիտելիքները փրկարարական աշխատանքների ոլորտում, ապահովել նրանց համապատասխան պատրաստվածությունը և զարգացնել հասարակական, կամավորական փրկարարական շարժման հնարավորությունները Հայաստանում։
Դասընթացների ժամանակ ուսանողներին մանրամասն ներկայացվել են փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոններին և հրշեջ-փրկարարական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր՝ հաշվի առնելով ժամանակի ճիշտ օգտագործումը, ռիսկերի գնահատումը և տարատեսակ արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ունակությունը։ Նման մոտեցումը թույլ է տալիս ուսանողներին ոչ միայն զինվել տեսական գիտելիքներով, այլ նաև ձեռք բերել գործնական հմտություններ՝ պատրաստ լինելու իրական պայմաններում փրկարարական գործողությունների կատարմանը։
Ուսանողների կողմից ձեռքբերված փորձառությունն անգնահատելի կլինի հանրային անվտանգության ապահովման գործում։ Սա ևս մեկ կարևոր քայլ է փրկարարական համակարգի ուժեղացման և անվտանգության մշակույթի զարգացման գործում։
15:07 24.03.2025
Ստամբուլի քաղաքապետին աջակցելու կասկածանքով բերման են ենթարկվել մի քանի լրագրողներԹուրքիայում մի քանի լրագրողներ են բերման ենթարկվել՝ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին աջակցելու կասկածանքով, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցների արհմիությունը։ Բողոքի ակցիաները լուսաբանելիս բերման են ենթարկվել արհմիության առնվազն ութ անդամներ՝ լրագրողներ ու ֆոտոլրագրողներ։ Արհմիությունը սոցցանցերի միջոցով դիմել է իշխանություններին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրանց։ Մարտի 23-ին Իմամօղլուն ձերբակալվել է կոռուպցիայի, շորթման և հանցավոր […] ...
14:49 24.03.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 17-23-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.39 մ (23.03.25թ.), որը հավասար է 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակին, իսկ անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, իսկ 2025 […] ...
14:38 24.03.2025
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է երկրպագուների խաղադաշտ ներխուժմանըՀայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը: Փոխանցում է Armsport-ը։ «Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ […] ...
14:32 24.03.2025
«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ինԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի եզրափակիչ գալա համերգը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վարպետության դասեր անցկացրեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր երաժշտական և արվեստի դպրոցներում։ Վարպետության դասերի արդյունքում ընտրված շնորհալի երեխաները, Նարեկ Հախնազարյանի գլխավորությամբ, ելույթ կունենան ծրագրի եզրափակիչ գալա համերգին՝ ներկայացնելով իրենց ձեռքբերումներն ու […] ...
14:24 24.03.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թ. կատարողականըՏարին տեսանելի էր բազմաոլորտ համագործակցության գրեթե բոլոր ուղղություններով: Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ու արդյունավետ կիրարկումը, որի հիմքում կանոնադրական մարմինների անխափան աշխատանքն է, այդ թվում` ոլորտային նախարարությունների, գերատեսչությունների կողմից համապատասխան հանձնառությունների լիարժեք իրականացումը, շարունակում էր մնալ երկկողմ օրակարգի առաջնահերթությունների շարքում: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը` ԱԺ եվրոպական […] ...