13:00 22.03.2025
2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 13-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Ուրուգվայի ընտրանուն:
Հաղթական գնդակը խաղի 68-րդ րոպեին հեղինակել է արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան։
Հանդիպման վերջին վայրկյաններին Արգենտինայի հավաքականի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար:
Արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսսին այս հանդիպումը բաց է թողել:
Արգենտինայի հավաքականը CONMEBOL-ի ընտրական խմբում 28 միավորով առաջին տեղում է։ Ուրուգվայը 20 միավորով չորրորդն է։
11:01 24.03.2025
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ ԹաթարաշվիլիՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։ Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել գենդերային ուսումնասիրությունների մագիստրոս, ակտիվիստ, գենդերային ներկայացումների և կինեմատոգրաֆում կանանց դերի ֆեմինիստական քննադատության փորձագետ Թամթա Թաթարաշվիլին։ Փոխանցում է Armsport-ը։ Վերջինս գրառում է կատարել սոցիալական կայքում։ «Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և […] ...
10:56 24.03.2025
38-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. վթար Երևան-Գյումրի ճանապարհինՄարտի 23-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերվել են «Սայգա» մոդելի որսորդական ակոսափող զենք, ծալովի դանակ, ռետինե մահակ և ինքնաձիգի 432 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թալինի քննչական բաժին: Ժամը 15.15-ին հիվանդանոցից […] ...
10:46 24.03.2025
«Գրի առեք իմ խոսքերը»․ Մասկը պատասխանել է Ուկրաինային դավաճանելու վերաբերյալ օգտատիրոջ գրառմանըԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը խաղաղությունն է անվանել ճիշտ ընտրություն ԱՄՆ-ի և Ուկրաինայի համար։ Այս մասին նա գրել է X սոցցանցում ։ Այսպես է նա պատասխանել համացանցի օգտատերերից մեկի գրառմանը, ով Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել է Ուկրաինային իրականում դավաճանելու մեջ։ «Մի քանի տարի հետո մենք կանդրադառնանք դրան և կհասկանանք, որ խաղաղությունը ճիշտ ընտրություն էր […] ...
10:34 24.03.2025
Մարտի 17-23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 17-ից մարտի 23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 800՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում […] ...
10:00 24.03.2025
Հայկ Երիցյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմաՀայկ Երիցյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Հայկը նորման լրացրեց երրորդ անգամ: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ ...
09:55 24.03.2025
Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբՄիացյալ Նահանգների պատվիրակության առաջիկա այցը Գրենլանդիա ցույց է տալիս կղզու բնակիչների նկատմամբ հարգանքի բացակայությունը։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի խորհրդարանում ամենամեծ թվով մանդատ ստացած Դեմոկրատիտ («Դեմոկրատներ») կուսակցության նախագահ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ «Այն փաստը, որ ամերիկացիները շատ լավ գիտեն, որ մենք բանակցությունների փուլում ենք, և որ մենք դեռ չենք ավարտել մունիցիպալ ընտրությունները, բայց դեռ օգտագործում են Գրենլանդիա […] ...