Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 03 2025
  • $
    391.80
  • RUBLE
    4.64
  • 423.89
WEATHER
+17.09 oC

Ռիկարդո Կալաֆիորին հեռացել է Իտալիայի հավաքականի ճամբարից

19:45 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք ստանալուց հետո վերադարձել է լոնդոնյան ակումբ:
22-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ծնկի կապանների վնասվածք էր ստացել: Չնայած դրան, Կալաֆիորին մասնակցել էր ամբողջ խաղին:

Իտալացիները Գերմանիայի հավաքականի դեմ պատասխան խաղը կանցկացնեն մարտի 23-ին Դորտմունդում, առաջին խաղում գերմանացիները հաղթել են 2-1 հաշվով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՔՈԳՎ ծառայողները Տավուշի գործընկերների հետ հայտնաբերեցին հետախուզվողին

17:50 25.03.2025

ՔՈԳՎ ծառայողները Տավուշի գործընկերների հետ հայտնաբերեցին հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գլխավոր վարչությունը հատկապես հերևողական է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվողների հարցում, և հայտնաբերված հերթական հետախուզվողը հենց այդպիսին էր: Այս դեպքով օպերատիվ տեղեկությունն իրացվեց Տավուշի քրեական ոստիկանների հետ։ Մարտի 12-ին, ժամը 17.40-ին, Վանաձորի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցում, իր հաշվառման հասցեում, հայտնաբերվեց և Քրեական ոստիկանության […] ...

Ջեյք Փոլը 1 միլիոն դոլարանոց մատանիով ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին

17:38 25.03.2025

Ջեյք Փոլը 1 միլիոն դոլարանոց մատանիով ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին

Ամերիկացի բլոգեր և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ջեյք Փոլն ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին` նիդերլանդցի արագասահորդ Յուտա Լերդամին: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը: Փոլն աշխարհի 6-ակի չեմպիոն, 2021թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Լերդամին ամուսնության առաջարկ է արել 1 միլիոն դոլար արժողությամբ մատանիով, որի վրա 10 կարատանոց երկու կիսալուսնաձև ադամանդներ են: ...

Կայացել է Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

17:26 25.03.2025

Կայացել է Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանն իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, […] ...

ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

17:22 25.03.2025

ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին: Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի […] ...

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

17:11 25.03.2025

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։ Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն […] ...

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

17:00 25.03.2025

Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել

Մարտի 24-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված 25-ամյա օտարերկարացի երիտասարդը հայտնել է, որ մարտի 20-ի ժամը 16.30-ի սահմաններում մոպեդով ընթանալիս Զովունի գյուղի սկզբնամասում իրեն կանգնեցրել է մի երիտասարդ, ներկայացել որպես ոստիկան և հարցրել, թե ինչ կա մոտը: Օտարերկրացին բացել է պայուսակը, որի մեջ եղել է մեկ 100 դոլարանոց։ Երիտասարդը հայտնելով՝ իբր թղթադրամը կեղծ է, […] ...

BACK_TO_TOP