11:10 22.03.2025
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ:
Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերից հետո վաստակել է 14,483 միավոր և գրավեց առաջին տեղը:
Հիշեցնենք, որ նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչ էր դուրս եկել Վահագն Դավթյանը:
12:59 25.03.2025
Ալեն Սիմոնյանը քննադատել է Անդրանիկ Քոչարյանին լրագրողի հանդեպ պահվածքի համարԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքին լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ։ «Շատ վատ եմ վերաբերվում։ Ես այդ միջադեպին ծանոթանալուց անմիջապես հետո զանգահարել եմ Անդրանիկ Քոչարյանին։ Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ […] ...
12:51 25.03.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրում կբարձրանա 11-15 աստիճանովԵրևանում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 25-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով։ ...
12:44 25.03.2025
Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է իր հույն պաշտոնակցինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ X-ի իր էջում շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ […] ...
12:40 25.03.2025
Վրաերթի ենթարկված 28-ամյա երիտասարդը մահացել էՄարտի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Դոջ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Սերգեյ Ե․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ ...
12:33 25.03.2025
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀայաստանի Մ-17 հավաքականը մարտի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի Երևանում: Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Ռոման Խաչատրյան – «Նոա-2» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ-2» Նուբար Գիշյան – «Ուրարտու-2» Հովհաննես Հովհաննիսյան – «Շիրակ-2» Պաշտպաններ Հովհաննես Հակոբյան – «Միկա» Հայկազ Եղիազարյան – «Ուրարտու-2» Դավիթ Դոխոյան – «Նոա-2» Արմեն Սուքիասյան – «Փյունիկ-2» Ստյոպա Թումանյան – «Նոա-2» Արթուր Մովսիսյան – «Նոա-2» Հայկ Ստեփանյան – «Ուրարտու-2» Հայկ Ղուկասյան – «Արարատ – Արմենիա-2» Կիսապաշտպան Ավետ Կասպարով – «Սպարտա Պրահա» (Չեխիա) Դավիթ Սիմոնյան – «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) Դավիթ Բատոյան – […] ...
12:22 25.03.2025
ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին նվազել է 3,4%-ովԵվրամիությունում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3,4%-ով։ Այս մասին ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հաղորդագրության մեջ։ ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 853,67 հազար՝ նախորդ տարվա փետրվարի 883,838 հազարի դիմաց։ Գերմանիայում վաճառքները նվազել են 6,4%-ով, Իտալիայում՝ 6,2%-ով, Ֆրանսիայում՝ 0,7%-ով, իսկ Իսպանիայում՝ 11%-ով։ Ընդհանուր առմամբ Եվրոպայում վաճառված […] ...