Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+10.09 oC

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

10:03 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 22-ին՝ ժամը 9:50-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Թալինի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

18:44 23.03.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Մարտի 23-ին, ժամը 16:13-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ և Դավթաշեն գյուղերի միջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը՝ քարով բեռնված, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

18:37 23.03.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Ստամբուլի քաղաքապետին բանտ են տեղափոխել․ ԶԼՄ

18:18 23.03.2025

Ստամբուլի քաղաքապետին բանտ են տեղափոխել․ ԶԼՄ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով ձերբակալվել էր կոռուպցիոն գործով, տեղափոխվել է Ստամբուլի բանտ, որտեղ նրան կպահեն մինչ նրա դատավարությունը շարունակվի։ Քաղաքապետի և մյուս մեղադրյալների բանտ տեղափոխման կադրերը ցուցադրվել են A haber հեռուստաալիքի ուղիղ եթերում: Բանտի մուտքերի մոտ ոստիկանական շղթաներ են ստեղծվել։ Բանտի մոտ հերթապահում են ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները։ Այսօր առավոտյան Ստամբուլի քրեական […] ...

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․ առաջնությունը համատեղ անցկացնելու համար

17:51 23.03.2025

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․ առաջնությունը համատեղ անցկացնելու համար

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,-հայտնում են ՀՖՖ-ից: ...

Չեխիայի նախագահը նշել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանը

17:35 23.03.2025

Չեխիայի նախագահը նշել է Ուկրաինա զորք ուղարկելու պայմանը

Չեխիայի նախագահ Պետր Պավելը «European Pravda» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է իր զորք ուղարկել Ուկրաինա խաղաղապահ կոնտինգենտի կազմում։ «Կարծում եմ, որ հենց որ լինի այդ կոնտինգենտը ուղարկելու համատեղ պատրաստակամություն, Չեխիան կկազմի դրա մի մասը։ Եթե կա եվրոպական պետությունների ուժեղ խումբ, որը պատրաստ է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, ապա ես խորապես համոզված եմ, […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին

17:17 23.03.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկա են գտնվել ազգային ակադեմիական երգչախմբի փորձին, հետևել ստեղծագործական գործընթացին, շփվել անվանի երաժշտի և երգչախմբի անդամների հետ։ […] ...

BACK_TO_TOP