13:30 22.03.2025
Եվրոպայում ևս մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը:
Անգլիայի ազգային հավաքականը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին խաղում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին:
Աչքի են ընկել «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը:
Անգլիան ու Ալբանիան ընդգրկված են K խմբում: Այս խմբի մյուս խաղում Լատվիայի ընտրանին հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին:
Եվրոպական գոտու որակավորման փուլի առաջին խաղային օրվա արդյունքները հետևյալն են:
ԱԱ-2026-ի որակավորման փուլ, առաջին տուր
K խումբ
Անգլիա – Ալբանիա` 2-0
Անդորրա – Լատվիա` 0-1
H խումբ
Կիպրոս – Սան Մարինո` 2-0
Ռումինիա – Բոսնիա և Հերցեգովինա` 0-1
G խումբ
Լեհաստան – Լիտվա` 1-0
Մալթա – Ֆինլանդիա` 0-1
16:11 24.03.2025
45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում16:49 24.03.2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերումՄարտի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 125 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 689, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 272, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...
16:39 24.03.2025
Ավարտվել է փրկարարական ծառայողների հերթական վերապատրաստման դասընթացըՄարտի 10-ից 12-ը Ներքին գործերի նախարարության Կրթահամալիրի փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման վերապատրաստման կենտրոնի կողմից կազմակերպվել և անց է կացվել «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 24-ժամյա վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են Փրկարար ծառայության Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային փրկարարական վարչություններից թվով 15 փրկարարական ծառայող: Դասընթացը բաղկացած է եղել […] ...
16:30 24.03.2025
«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի«Յուվենտուսը» հեռացրել է Տիագո Մոտային և գլխավոր մարզչի պաշտոնին նշանակել է Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ: Մոտան թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024թ. հուլիսին։ Թիմը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է […] ...
16:20 24.03.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՄարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
16:11 24.03.2025
45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահումՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մարտի 21-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղանիստ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում ապօրինի հրազեն է պահում: Իրացնելով ստացված տեղեկությունը Արթիկի համայնքային ոստիկանները մեկնել են Գեղանիստ: Բացատրական աշխատանքի արդյունքում 45-ամյա տղամարդը ավտոտնակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
16:00 24.03.2025
Ավարտվել է Ա.Ծ.-ի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ […] ...