09:25 22.03.2025
Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար․ Հանրային հեռուստաընկերության տված այս հարցին է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։
Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար, չգիտեմ … Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։
Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք։ Չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք։ Եվ հետևաբար, այդ հասկացությունները, հասկանու՞մ եք, փոխվում են, ժամանակը փոխում է: Մենք էլ ենք խաղաղության համաձայնագրի… իմիջիայլոց, հիշենք, որ անունը համաձայնագիր, արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են եղել: Հիշենք փաստաթուղթը, որն արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին և սպասվում է ստորագրության, կոչվում է՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ էինք, այն ժամանակ այդպիսի հոդվածներ ունեինք, քննարկում, քննարկում, քննարկում էինք: Մենք քննարկում էինք, այնտեղ աշխարհում ինչ-որ բաներ էին տեղի ունենում։ Քննարկում էինք, մեկ էլ մի պահ ասացինք՝ մի րոպե, եկեք նայենք՝ արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետք է չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե:
Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն, և իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այն բանաձևերը, որ ես ասում եմ՝ դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիան մենք չենք նկատում։
Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի բան անում ենք… դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք՝ տեսեք, այս ենք արել, ոչ մի բան… բայց այստեղ, արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի Կառավարությունը տվեց և այլն:
Բայց ես նորից ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև դրա մասին է։ Եկեք, ժողովուրդ ջան, հասկանանք՝ ինչի մասին է խոսույթը։ Ի՞նչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է, և ես ուղիղ ասում եմ Ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը՝ խաղաղությունն է երաշխավորը: Բայց կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին»,-գրել է նա:
10:25 23.03.2025
Վենեսուելայի իշխանությունները ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավել են մոտ 10 տոննա կոկաինՎենեսուելայի Զուլիա նահանգում թմրավաճառների նկատմամբ «Կայծակ» օպերացիան հանգեցրել է ավելի քան 9,8 տոննա կոկաինի առգրավման և բացահայտել հանցագործների և վենեսուելական ծայրահեղ աջերի միջև կապերը, ասել է ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոն։ «Ընդհանուր առմամբ՝ 9866 կիլոգրամ կոկաին: Ընդդիմության շրջանակները։ Կրկնում եմ և հայտարարում ամբողջ աշխարհին, որ ընդդիմության ներկայացուցիչները՝ տիկին Մարիա Կորինա Մաչադոյի գլխավորությամբ, […] ...
10:00 23.03.2025
Ներքին Չարբախում այրվել է վագոն-տնակՄարտի 22-ին, ժամը 21։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ներքին Չարբախի 14-րդ փողոցում գտնվող վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
00:59 23.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
00:49 23.03.2025
Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Շիրակի մարզում, Վարդենիս, Քաջարան քաղաքներում, Աղվանիի, Տաթևի և Գորիսի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
00:38 23.03.2025
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող են […] ...
00:29 23.03.2025
Al Masirah. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Հոդեյդա օդանավակայանինԱՄՆ զինվորականները երեք հարված են հասցրել Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, որը գտնվում է Եմենի արևմուտքում։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարվածների թիրախ են դարձել հութի ապստամբների կողմից օգտագործվող զենքի պահեստները, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կայանները, որոնք տեղակայված են Հոդեյդա օդանավակայանում: ...