10:58 22.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանի հետ երկխոսություն կառուցել և բանակցությունների սեղանի շուրջ լուծել Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը՝ ուժ չկիրառելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։
Կարլսոնը խոստովանել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե շատ մարդիկ թե՛ ամերիկյան վարչակազմի ներսում, թե՛ դրսում փորձում են Թրամփին մղել ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը, կարծես, ցանկանում է նախ և առաջ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
«Այո, դա ճիշտ է», – պատասխանել է Վիթքոֆը:
«Կարծում եմ, որ նա ցանկանում է հարգանքով վերաբերվել Իրանին: Նա ցանկանում է վստահության հարաբերություններ հաստատել նրանց հետ, եթե հնարավոր է: Եվ դա նրա հրահանգն է իր վարչակազմին: Հուսով եմ, որ իրանցիները դրականորեն կընդունեն դա», – հավելել է հատուկ բանագնացը:
20:58 23.03.2025
ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը լիովին հրաժարվի միջուկային ծրագրիցԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իրանին ամբողջությամբ հրաժարվել իր միջուկային ծրագրից, եթե նա չհամաձայնի, ապա Թեհրանը կբախվի հետեւանքների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք ցանկանում ենք պարզաբանել, որ «դու քորիր իմ մեջքը, ես՝ քո մեջքը» սկզբունքը, որը գործում էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի և 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմերի […] ...
20:40 23.03.2025
Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է ՀալեպՀայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ: Օժանդակությունը ստացել է Հալեպի համայնքապետարանը: Ներկա են եղել Սիրայում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը: ...
20:23 23.03.2025
Եվրոպացիները սկսում են հասկանալ, որ Պուտինը չի պատրաստվում տիրանալ ԵՄ-ին․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպային տիրանալու մտադրություն չունի, և Եվրամիության ժողովուրդը սկսում է դա հասկանալ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ «Ես հավատում եմ նրա (Պուտինի) խոսքին այս հարցում: Կարծում եմ, եվրոպացիները սկսում են նույն եզրակացություններն անել»,- ասել է նա Fox News- ին տված հարցազրույցում: Վիթքոֆը հավելել է, որ ամերիկյան վարչակազմը […] ...
20:09 23.03.2025
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլումՀայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման […] ...
20:02 23.03.2025
Էր Ռիադում մեկնարկել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումըՈւկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ Ավելի վաղ CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ տեխնիկական թիմը նախատեսում է կիրակի օրը՝ մարտի 23-ին, Էր Ռիադում հանդիպում անցկացնել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ ։ «Մենք […] ...
19:43 23.03.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը հաջողություն է ակնկալում Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններիցԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ լավատես է ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների արդյունքների վերաբերյալ, որոնք շուտով կսկսվեն Սաուդյան Արաբիայում: «Կարծում եմ, որ երկուշաբթի օրը դուք իրական առաջընթաց կտեսնեք Սաուդյան Արաբիայում», – մեջբերում է Bloomberg-ը նրա խոսքերը։ Ինչպես նշել է Վիթքոֆը, նման պայմանավորվածություններից հետո հնարավոր կլինի անցնել լիարժեք հրադադարի։ ...