00:37 22.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է.
«Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս, ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։
Երկրորդը, իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում, չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես նորից բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանի՞սն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Այ եթե պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի, որովհետև նախկինում էլ՝ 2020 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։
Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան ակնկալիք առաջացնել և հիասթափություն առաջ բերել»:
16:01 22.03.2025
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում […] ...
15:45 22.03.2025
Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար ԱսադինՍիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում: 2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ […] ...
15:23 22.03.2025
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […] ...
15:10 22.03.2025
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...
14:55 22.03.2025
ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […] ...