Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+8.09 oC

Հայաստանն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է. վարչապետ

00:29 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ ենք զիջել: Դա էլ է շատ կարևոր խոսակցություն, այդ զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և նրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։

Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք, ընդ որում՝ հանրության հետ էլ եմ պատրաստ ես այս քննարկումը ունենալ, որովհետև պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել։ Ես կարծում եմ, Գյումրիում առաջին անգամ ես համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ և պատասխաններ ստացել եմ, և այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո՛, մենք շա՜տ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ի՞նչ ենք ձեռք բերել կամ ի՞նչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։

Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։Այն բոլոր, այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը։ Պետք է հասկանանք, ի վերջո, պե՞տք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար, ասեք ի՞նչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող-տող գնալ։ Իսկ այն, որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք և առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաև, սա էլ է շատ կարևոր, ես ինքս ինձ հարց եմ տվել` լավ, ինչի՞ համար զոհվեցին այդ տղաները, և ինքս ինձ համար գտել եմ, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին՝ անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։

Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար, և այն բանակցային առաջարկները, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, իրականում ես ասել եմ ինչ-որ ձևով, հիմա էլ կկրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը ևս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել, այն թոկը, որի մասին ես խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի և քփությունը, այսինքն՝ թոկը վզից կապված և այդ գոտին ավելի նեղացնելու և պարանի երկարությունն ավելի կարճացնելու մասին են եղել»,- ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին

17:24 22.03.2025

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին

Բրազիլ պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Բրազիլի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկը հանդիսացող «Folha»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ—ից։ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և պայմանագրի կնքման վերաբերյալ լրագրողի հարցին նախարար Միրզոյանը պատասխաբել է. «Տասնամյակների հակամարտությունից հետո մենք կարծում ենք, վստահ ենք, որ մեր տարածաշրջանում կա իրական […] ...

Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո շարունակում են տեղը պահպանել առաջատարների թվում

17:17 22.03.2025

Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո շարունակում են տեղը պահպանել առաջատարների թվում

Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրից հետո շարունակում են տեղը պահպանել առաջատարների թվում: Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 5-ական միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 6-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը ունի 4,5 միավոր և նույնպես աղյուսակի վերին դիրքերում է: Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4-ական միավոր: Մեր մյուս շախմատիստների արդյունքները ավելի […] ...

Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հարավային Սուդանում

17:10 22.03.2025

Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Հարավային Սուդանում

Գերմանիայի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել դեսպանատունը Հարավային Սուդանում՝ երկրում իրավիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին Bluesky առցանց հարթակում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ «Փխրուն խաղաղության հաստատումից մի քանի տարի անց Հարավային Սուդանը կրկին հայտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։ Գերմանիայի կառավարության ճգնաժամային շտաբում այս շաբաթ մենք որոշեցինք ժամանակավորապես փակել Ջուբայում մեր դեսպանատունը՝ կապված […] ...

Որքա՞ն է հավանական Դյուբուա-Ուսիկ ռևանշ մենամարտի անցկացումը

17:00 22.03.2025

Որքա՞ն է հավանական Դյուբուա-Ուսիկ ռևանշ մենամարտի անցկացումը

Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Դանիել Դյուբուայի փրոմոութեր Ֆրենկ Ուորենը մեկնաբանել է Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության նախագահ Գուստավո Օլիվերիի հայտարարությունը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Մենք այս պահին աշխատում ենք հաջորդ մենամարտի ուղղությամբ»,- ասել է Ուորենը: Օլիվերին նշել էր, որ կազմակերպությունը չի վերցնի գոտին, եթե ուկրաինացին տիտղոսի պարտադիր պաշտպանության համար […] ...

Փրկարարները մասնատել և երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը

16:45 22.03.2025

Փրկարարները մասնատել և երթևեկելի հատվածներից հեռացրել են տապալված ծառերը

Մարտի 22-ին ՆԳՆ ՓԾ Լոռու և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհների երթևեկելի հատվածներում տապալված ծառերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ Լերմոնտովո գյուղում, Դիլիջանի ոլորաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը․ երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։ ...

Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել

16:30 22.03.2025

Երևանի պարեկները բակային շրջագայության ընթացքում ատրճանակ և դանակ են հայտնաբերել

Մարտի 22-ին` ժամը 4:40-ի սահմաններում, Երևան քաղաքի պարեկները բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու: 32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19,5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39-ամյա […] ...

BACK_TO_TOP