Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 03 2025
  • $
    392.54
  • RUBLE
    4.64
  • 425.47
WEATHER
+2.09 oC

Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա

00:20 22.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել՝ ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն ազդում անտառների վրա:

Ինչպե՞ս են անտառները կախված կլիմայից

Անտառի կյանքը և աշխարհագրական բաշխումը կախված են կլիմայական պայմաններից, առաջին հերթին օդի ջերմաստիճանից և տեղումներից: Կլիման թույլ չի տալիս, որ անտառներն ամենուր աճեն։

Անտառների տարածման հյուսիսային սահմանը կախված է օդի ջերմաստիճանից։ Այնտեղ, որտեղ չափազանց ցուրտ է լինում, անտառները իրենց տեղը զիջում են տունդրային: Սակայն ջերմաստիճանային պայմանները, հատկապես հարթավայրերում, ոչ թե կտրուկ, այլ աստիճանաբար փոխվում են:

Հետևաբար, անտառի և տունդրայի սահմանին ձևավորվում է անցումային գոտի, որտեղ կարելի է գտնել ինչպես տունդրայի, այնպես էլ անտառի տարածքներ։ Այս անցումային գոտին կոչվում է անտառ-տունդրա։

Անտառների բաշխման հարավային սահմանի դիրքը, որտեղ անտառը վերածվում է տափաստանի, որոշվում է տեղումների քանակով։
Տաք պայմաններում բույսն անընդհատ գոլորշացնում է խոնավությունը, որպեսզի ինքն իրեն հովացնի։ Եթե ամռանը տեղումները քիչ են, ապա հողում քիչ խոնավություն է կուտակվում, և ծառերը չեն կարողանում բավականաչափ ջուր բարձրացնել սաղարթի վերին հատվածները, ինչի հետևանքով ծառերը սկսում են չորանալ։

Ուստի տաք պայմաններում և ցածր տեղումներով պայմանավորված ավելի մեծ առավելություն են ունենում խոտաբույսերը, և ձևավորվում են տափաստանները։ Բացի կլիմայից, անտառածածկ տարածքի վրա լրջորեն ազդում են տեղանքը, հողերը, ջրային պաշարները և անթրոպոգեն գործոնները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա

00:00 24.03.2025

Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում կայուն զինադադար հաստատելու համար: Ֆիդանը ելույթ է ունեցել կիրակի օրը Կահիրեում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ ) և Արաբական լիգայի՝ Գազայի հատվածի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը: «Մարտի 18-ին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածները ցույց տվեցին, որ Իսրայելն ավելի լայն օրակարգ ունի: Մարդասիրական օգնության […] ...

Անվանվել է նախաճաշի իդեալական ժամը

23:23 23.03.2025

Անվանվել է նախաճաշի իդեալական ժամը

Լավ սնվելու և չգիրանալու համար հարկավոր է նախաճաշել մինչև 08:30-ը, ասում է սննդաբան Սամանտա Կասեթին։ Մասնագետն ընդգծել է, որ նախաճաշն առանձնահատուկ արժեք ունի։ «Առավոտյան մեր օրգանիզմը տրամադրվում է սննդի կլանման և մարսման համար: Դա տեղի է ունենում ցիրկադային ռիթմի շնորհիվ, որն ազդում է ամեն ինչի վրա՝ քնից մինչև տրամադրություն և նյութափոխանակություն»,- բացատրել է Կասետին: Դիետոլոգի […] ...

Կանադայում ապրիլի 28-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

22:58 23.03.2025

Կանադայում ապրիլի 28-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է ապրիլի 28-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «Ես պարզապես խնդրեցի Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնին ցրել խորհրդարանը և ընտրություններ նշանակել ապրիլի 28-ին: Նա համաձայնեց», – ասել է Քարնին ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հատուկ ուղերձում: ...

Սննդաբանը հայտնել է քաղցրից հրաժարվելու միջոցը

22:05 23.03.2025

Սննդաբանը հայտնել է քաղցրից հրաժարվելու միջոցը

Սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը պատմել է, թե ինչպես կարելի է հաղթահարել քաղցրավենիքից կախվածությունը։ Այս մեթոդը նա բացահայտել է Lenta.ru-ի հետ զրույցում։ Կաբանովը պարզաբանել է, որ շաքարի կտրուկ հրաժարումը չի հանգեցնում մարսողության կամ ներքին օրգանների աշխատանքի հետ կապված խնդիրների, բայց կարող է վատթարացնել մարդու հոգեբանական վիճակը։ «Մենք իսկապես գործ ունենք իրական կախվածության հետ, որը կարող է լինել […] ...

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

21:43 23.03.2025

Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով (մանրամասներն՝ այստեղ)։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է […] ...

Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները

21:22 23.03.2025

Ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ուկրաինական պատվիրակությունը լքել է Էր Ռիադի հյուրանոցներից մեկի բանակցությունների սրահը։ Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Էր Ռիադում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումը սկսվել է։ ...

BACK_TO_TOP