00:12 22.03.2025
Մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Audi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Համլետ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «Audi»-ն բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
10:34 24.03.2025
Մարտի 17-23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևորԱշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։ Շաբաթվա ուղևորահոսք․ Մարտի 17-ից մարտի 23-ը մետրոպոլիտենը սպասարկել է 487 հազար 587 ուղևոր։ Շարժակազմերի տվյալներ․ Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2910 շարժակազմ, որոնցից՝ 800՝ երեք վագոնանի, 1086՝ երկու վագոնանի, 1024՝ մեկ վագոնանի։ Կատարողականը՝ 100% Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում […] ...
10:11 24.03.2025
Տարադրամի փոխարժեքները մարտի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․69 դրամ: ...
10:00 24.03.2025
Հայկ Երիցյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմաՀայկ Երիցյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Հայկը նորման լրացրեց երրորդ անգամ: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ ...
09:55 24.03.2025
Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբՄիացյալ Նահանգների պատվիրակության առաջիկա այցը Գրենլանդիա ցույց է տալիս կղզու բնակիչների նկատմամբ հարգանքի բացակայությունը։ Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի խորհրդարանում ամենամեծ թվով մանդատ ստացած Դեմոկրատիտ («Դեմոկրատներ») կուսակցության նախագահ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ «Այն փաստը, որ ամերիկացիները շատ լավ գիտեն, որ մենք բանակցությունների փուլում ենք, և որ մենք դեռ չենք ավարտել մունիցիպալ ընտրությունները, բայց դեռ օգտագործում են Գրենլանդիա […] ...
09:48 24.03.2025
Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս ԱրաղչինՄարտի 24-25-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Մարտի 25-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սեյեդ Աբբաս Արաղչիի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
09:45 24.03.2025
Թաիլանդի խորհրդարանը սկսել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քննարկումներըԹաիլանդի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատը սկսել է վարչապետ Ֆեթոնգ Թան Շինավատայի կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ քննարկումները: Այս մասին հայտնում է Thai PBS-ը։ Ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության նախաձեռնած խորհրդարանական քննարկումները տեղի կունենան երկու օրվա ընթացքում։ Ընդդիմությունը կփորձի վիճարկել ներկայիս վարչապետի առաջնորդական որակները, ինչպես նաև կհայտնի իր տեսակետը կառավարության վրա նրա հոր՝ Թաիլանդի նախկին վարչապետ (2001-2006 թթ.) […] ...