23:59 21.03.2025
Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Եվ հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են»,- ասել է նա:
Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբից, վարչապետն ասել է.
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, դա քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ, ոնց, ինչպես, նորից եմ ասում, ժամկետը նպատակ չէ: … Մենք գնում ենք խաղաղության, իսկ եթե գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է»:
16:01 22.03.2025
Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել է նոր մարզադահլիճ: Նիկոլ Փաշինյանը շրջել է մարզադահլիճում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 314 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի Փշատավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ: Նախակրթարանում շրջայցի ընթացքում […] ...
15:45 22.03.2025
Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանից պահանջում է արտահանձնել Բաշար ԱսադինՍիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից պահանջել է դատավարության համար արտահանձնել Ռուսաստանում ապաստան ստացած Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը X-ի իր միկրոբլոգում: 2024 թվականի դեկտեմբերից Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը (ՌԴ-ում ճանաչվել է ահաբեկչական և արգելված), իսկ Սիրիայի նախկին նախագահ […] ...
15:23 22.03.2025
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […] ...
15:10 22.03.2025
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...
14:55 22.03.2025
ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […] ...