23:49 21.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելու վերաբերյալ հարցին։
«Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին՝ դա վերաբերում է միջպետական հայցերին: Եվ հարցը հետևյալն է՝ այդ հայցերն ինչի՞ համար են: Այդ հայցերը, մեծ հաշվով, խաղաղություն և կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն՝ նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները և միջոցները խառնում ենք իրար: Այսինքն՝ շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը»,- ասել է վարչապետը:
15:23 22.03.2025
«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է«Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր Աստվածություն» ցուցադրությունը, որի շրջանակներում կարող եք դիտել Անահիտ աստվածուհու արձանից պահպանված մասերը, երկարաձգվել է մինչև ապրիլի 10-ը։ Հիշեցնեմ, որ մուտքը հասանելի է դպրոցականների համար բաժանորդային ծրագրով […] ...
15:10 22.03.2025
Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ ...
14:55 22.03.2025
ՔՈԳՎ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել էՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […] ...
14:45 22.03.2025
Հայաստանի Սուպերգավաթի հետաձգված խաղի օրը հայտնի էՀայաստանի Սուպերգավաթի 2023/24 խաղարկության «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը վերանշանակվել է ապրիլի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղը պետք է կայանար փետրվարի 20-ին, սակայն հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Փյունիկը» Հայաստանի չեմպիոնն է, իսկ «Արարատ-Արմենիան»՝ երկրի գավաթակիրը: ...
14:36 22.03.2025
Ո՞րն է քաղաքական խոսքի «կարելին» ու «չի կարելին». Հեռանկար բանավեճՈ՞րն է քաղաքական խոսքի «կարելին» ու «չի կարելին»: Քաղաքական բանավե՞ճ, թե՞ քաղաքական շոու: Ո՞րն է առաջնային: Ճգնաժամերն ինչպե՞ս են սրում առանց այդ էլ եղած բևեռացումը: Ի՞նչ դեր ունի սոցիալական մեդիան: Ի՞նչ դեր ունեն քաղաքական էլիտաները: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի […] ...