23:16 21.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է.
«Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում…: … Խնդիրն այն է, որ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, և մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է՝ առերեսվել բոլոր բարդությունների հետ, և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել: Եվ այդ առումով, իհարկե, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ:
Այսինքն, ըստ էության, մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, և հետևաբար՝ հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ, դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և հետևաբար՝ պետք է ստորագրվի»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կրկին նշել է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ տեքստի տակ:
«Ինչ վերաբերում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային միության հանրապետությունների սահմաններով: Եվ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքներն արձանագրված են, ահա, այդ սկզբունքները Ալմա-Աթայի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք»,- ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ մեր տարածաշրջանում էսկալացիան հիմք չունի՝ նշելով էսկալացիայի մասին լուրերի հոսքի նպատակն բուն լուրը քողարկելն է։
13:00 22.03.2025
Արգենտինայի հավաքականը հաղթել է Ուրուգվայի ընտրանուն2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 13-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Ուրուգվայի ընտրանուն: Հաղթական գնդակը խաղի 68-րդ րոպեին հեղինակել է արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան։ Հանդիպման վերջին վայրկյաններին Արգենտինայի հավաքականի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար: Արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսսին այս հանդիպումը բաց է թողել: […] ...
12:48 22.03.2025
ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում ՀԱՄԱՍ-ի ապառազմականացումը և Գազայում ընտրություններըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆն ասել է, որ Գազայի հակամարտության կարգավորման բանալին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ապառազմականացումն է, իրական ընտրությունների անցկացումը և անվտանգության նոր համակարգի ստեղծումը։ «Մենք պետք է ապառազմականացնենք ՀԱՄԱՍ-ը: Մեզ պետք են իրական ընտրություններ Գազայում: Մեզ պետք է բոլորովին նոր մոտեցում: Մենք պետք է ստեղծենք իրական անվտանգային ուժ, որը կարող է երաշխավորել […] ...
12:37 22.03.2025
ԱՄՆ-ն թույլ չի տա Ուկրաինային իրենց ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ․ ՎիթքոֆԱՄՆ վարչակազմը մտադիր է Կիևի համար արդար գործարքի հասնել ճգնաժամը լուծելու համար, սակայն թույլ չի տա իրեն ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը։ Ինչպես նա նշել է ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, Վաշինգտոնն անընդունելի է համարում միջուկային զենքի կիրառման ռիսկը, այդ թվում՝ մարտավարական։ «Չնայած ես […] ...
12:30 22.03.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Աշխարհի 5-րդ ռակետին. Մայամիի «Մասթերս»Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (36-րդ ռակետ) Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզի (ԱՄՆ) հետ և պարտբել 3-6, 3-6 հաշվով։ Հիշեցնենք, որ Էլինան առաջին շրջանում 6-1, 6-7, 6-4 հաշվով հաղթել էր Էրիկա Անդրեևային (Ռուսաստան, 95-րդ ռակետ)։ ...
12:18 22.03.2025
Այսօր Ջրի համաշխարհային օրն է1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր։ Սա ամենանշանակալից միջազգային օրերից մեկն է, ինչպես օրինակ Մարդու իրավունքների օրը (Դեկտեմբերի 10), Կանանց միջազգային օրը (Մարտի 8 ), Խաղաղության միջազգային օրը (Սեպտեմբերի 21): Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է՝ «Սառցադաշտերի […] ...
12:05 22.03.2025
Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներԵրևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ։ Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի զարգացումը և շրջակա միջավայրի պահպանությունը, պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ։ Լիցքավորման կայաններ տեղադրելու հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային […] ...